https://arm.sputniknews.ru/20231007/netanjahun-zrucel-e-bajdeni-het-67008312.html
Նեթանյահուն զրուցել է Բայդենի հետ
Նեթանյահուն զրուցել է Բայդենի հետ
Sputnik Արմենիա
Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին ու հայտարարել, որ երկարատև և հզոր արշավի արդյունքում Իսրայելը կհաղթի։ 07.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-07T19:31+0400
2023-10-07T19:31+0400
2023-10-07T19:32+0400
իսրայել
պաղեստին
բենիամին նեթանյահու
ջո բայդեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67006910_0:167:1600:1067_1920x0_80_0_0_a0bc9e1aa0aeba57093ef8d1ab7ef0b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Վաշինգտոնը լիակատար աջակցություն է հայտնել Թել Ավիվին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր զանգել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ընդգծել, որ ԱՄՆ–ն Իսրայելի հետ է և լիովին պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը», - ասված է հաղորդագրությունում:Նեթանյահուն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Բայդենին և ասել, որ Իսրայելին անհրաժեշտ է երկարատև և հզոր արշավ, որի արդյունքում Իսրայելը կհաղթի։Այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ՆԱՏՕ-ում դատապարտել են «Համասի» հարձակումը, ԱՄՆ-ն խոստում է տվել ԻսրայելինՊաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։ Նա հրահանգել է պահեստազորայինների զորահավաք իրականացնել:Իրանն աջակցություն է հայտնում Պաղեստինին. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67006910_89:0:1512:1067_1920x0_80_0_0_215e268c4f7e0ad1b338d383c097e497.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, բենիամին նեթանյահու, ջո բայդեն
իսրայել, պաղեստին, բենիամին նեթանյահու, ջո բայդեն
Նեթանյահուն զրուցել է Բայդենի հետ
19:31 07.10.2023 (Թարմացված է: 19:32 07.10.2023) Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին ու հայտարարել, որ երկարատև և հզոր արշավի արդյունքում Իսրայելը կհաղթի։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Վաշինգտոնը լիակատար աջակցություն է հայտնել Թել Ավիվին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր զանգել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ընդգծել, որ ԱՄՆ–ն Իսրայելի հետ է և լիովին պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը», - ասված է հաղորդագրությունում:
Նեթանյահուն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Բայդենին և ասել, որ Իսրայելին անհրաժեշտ է երկարատև և հզոր արշավ, որի արդյունքում Իսրայելը կհաղթի։
Այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։ Նա հրահանգել է պահեստազորայինների զորահավաք իրականացնել: