https://arm.sputniknews.ru/20231007/nato-um-datapartel-en-hamasi-hardzakumy-amn-n-khvostum-e-tvel-israjelin-67005025.html
ՆԱՏՕ-ում դատապարտել են «Համասի» հարձակումը, ԱՄՆ-ն խոստում է տվել Իսրայելին
ՆԱՏՕ-ում դատապարտել են «Համասի» հարձակումը, ԱՄՆ-ն խոստում է տվել Իսրայելին
Sputnik Արմենիա
Թե կոնկրետ ինչ սպառազինություն է տրամադրվելու Իսրայելին, Պենտագոնի ղեկավարը չի հայտնել։ 07.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-07T17:39+0400
2023-10-07T17:39+0400
2023-10-07T17:41+0400
նատօ
իսրայել
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67002620_0:161:3071:1888_1920x0_80_0_0_fe81d628446f37ace7e50655332b63ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դիլան Ուայթը դատապարտել է Իսրայելի դեմ «Համասի» հարձակումը: Համապատասխան գրառումը նա արել է X սոցիալական ցանցում։ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ իսրայելական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին կապահովի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով:«Մենք կհետևենք, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար», - նրա խոսքը մեջբերում է «Jerusalem Post»-ը։Հիշեցնենք` այսօր առավոտյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին՝ հերթական լոկալ պատերազմը սանձազերծելով Իսրայելի դեմ: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ կորցրել է 7 շրջանի նկատմամբ վերահսկողությունը։Իսրայելն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկի և պահեստազորայինների շտապ հավաքագրման մասին: Երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկրի դեմ պատերազմի է դուրս եկել «Համաս» շարժումը։«Համասը» հրապարակել է Իսրայելի հետ բախումների ընթացքում կորուստների նախնական թվերը՝ 161 զոհ և շուրջ 930 վիրավոր: Ըստ իսրայելական լրատվամիջոցների` պաղեստինցիների հարձակման հետևանքով Իսրայելը 40 զոհ և 740 վիրավոր ունի։
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67002620_170:0:2901:2048_1920x0_80_0_0_014237fad310e113d3b835e8eb682272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, իսրայել, ամն
ՆԱՏՕ-ում դատապարտել են «Համասի» հարձակումը, ԱՄՆ-ն խոստում է տվել Իսրայելին
17:39 07.10.2023 (Թարմացված է: 17:41 07.10.2023) Թե կոնկրետ ինչ սպառազինություն է տրամադրվելու Իսրայելին, Պենտագոնի ղեկավարը չի հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դիլան Ուայթը դատապարտել է Իսրայելի դեմ «Համասի» հարձակումը: Համապատասխան գրառումը նա արել է
X սոցիալական ցանցում։
«Մենք խստորեն դատապարտում ենք «Համասի» այսօրվա ահաբեկչական հարձակումը ՆԱՏՕ-ի գործընկեր Իսրայելի դեմ։ Ահաբեկչությունը լրջագույն սպառնալիք է ազատ հասարակությունների համար, և Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի», - գրել է նա:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ իսրայելական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին կապահովի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով:
«Մենք կհետևենք, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար», - նրա խոսքը մեջբերում է
«Jerusalem Post»-ը։
Հիշեցնենք` այսօր առավոտյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին՝ հերթական լոկալ պատերազմը սանձազերծելով
Իսրայելի դեմ: Իսրայելի պաշտպանության բանակը
հաստատել է, որ կորցրել է 7 շրջանի նկատմամբ վերահսկողությունը։
Իսրայելն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկի և պահեստազորայինների շտապ հավաքագրման մասին: Երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկրի դեմ պատերազմի է դուրս եկել «Համաս» շարժումը։
«Համասը» հրապարակել է Իսրայելի հետ բախումների ընթացքում կորուստների նախնական թվերը՝ 161 զոհ և շուրջ 930 վիրավոր: Ըստ իսրայելական լրատվամիջոցների` պաղեստինցիների հարձակման հետևանքով Իսրայելը 40 զոհ և 740 վիրավոր ունի։