https://arm.sputniknews.ru/20231007/israjely-vagh-aravvotic-hrtirakvotsvum-e-pvoghvocajin-marter-en-yntanum-66985535.html
Իսրայելը վաղ առավոտից հրթիռակոծվում է. փողոցային մարտեր են ընթանում
Իսրայելը վաղ առավոտից հրթիռակոծվում է. փողոցային մարտեր են ընթանում
Sputnik Արմենիա
Հատկապես ծանր հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները։ 07.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-07T11:23+0400
2023-10-07T11:23+0400
2023-10-07T11:31+0400
իսրայել
հրթիռակոծություն
գազայի հատված
պահեստազոր
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/66985298_0:160:3072:1888_1920x0_80_0_0_db831b458753c57f32f0d0d258e2bb9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը վաղ առավոտից հրթիռակոծվում է, մարդիկ արթնացել են պայթյունների ձայներից: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։«Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը»,– գրել է նա:Չերնամորյանի խոսքով` հատկապես ծանր հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Իսկ Աշկելոնում հրթիռը ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում:Նա նաև կադրեր է հրապարակել Սդերոտ քաղաքից։ Մարդիկ իրենց բնակարաններից նկարահանել են քաղաք ներթափանցած գրոհայիններին, որոնք զենքը ձեռքներին շրջում են քաղաքի փողոցներով։Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Գազայի հատվածից չդադարող հրթիռակոծության և գրոհայինների ներթափանցման ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պահեստազորայինների զանգվածային հավաք է հայտարարել:Իսրայելի պաշտպանության բանակն էլ պատերազմի պատրաստականության ռեժիմ է հայտարարել։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է պաշտպանության նախարարության շտաբ ՝ ուժային հրամանատարության հետ խորհրդակցության:Հարավային և կենտրոնական շրջանների քաղաքացիական բնակչությանը հրահանգվել է գտնվել ապաստարանների մոտ, իսկ Գազայի հատվածին հարող տարածքի բնակիչներին ՝ ապաստարանների ներսում:
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/66985298_171:0:2902:2048_1920x0_80_0_0_bc255d5eb076bdf9767921c388b58091.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, հրթիռակոծություն, գազայի հատված, պահեստազոր, բենիամին նեթանյահու
իսրայել, հրթիռակոծություն, գազայի հատված, պահեստազոր, բենիամին նեթանյահու
Իսրայելը վաղ առավոտից հրթիռակոծվում է. փողոցային մարտեր են ընթանում
11:23 07.10.2023 (Թարմացված է: 11:31 07.10.2023) Հատկապես ծանր հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը վաղ առավոտից հրթիռակոծվում է, մարդիկ արթնացել են պայթյունների ձայներից: Տեղեկությունը
ֆեյսբուքյան էջում հայտնել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
«Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը»,– գրել է նա:
Չերնամորյանի խոսքով` հատկապես ծանր հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Իսկ Աշկելոնում հրթիռը ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում:
Նա նաև կադրեր է հրապարակել Սդերոտ քաղաքից։ Մարդիկ իրենց բնակարաններից նկարահանել են քաղաք ներթափանցած գրոհայիններին, որոնք զենքը ձեռքներին շրջում են քաղաքի փողոցներով։
Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, Գազայի հատվածից չդադարող հրթիռակոծության և գրոհայինների ներթափանցման ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պահեստազորայինների զանգվածային հավաք է հայտարարել:
Իսրայելի պաշտպանության բանակն էլ պատերազմի պատրաստականության ռեժիմ է հայտարարել։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է պաշտպանության նախարարության շտաբ ՝ ուժային հրամանատարության հետ խորհրդակցության:
Հարավային և կենտրոնական շրջանների քաղաքացիական բնակչությանը հրահանգվել է գտնվել ապաստարանների մոտ, իսկ Գազայի հատվածին հարող տարածքի բնակիչներին ՝ ապաստարանների ներսում: