https://arm.sputniknews.ru/20231007/hh-um-ashkhatanqi-teghavvorvelu-hamar-261-arcakhci-buzhashkhatvogh-e-grancvel-66988704.html
ՀՀ-ում աշխատանքի տեղավորվելու համար 261 արցախցի բուժաշխատող է գրանցվել
ՀՀ-ում աշխատանքի տեղավորվելու համար 261 արցախցի բուժաշխատող է գրանցվել
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այժմ պետական բուժհաստատություններում 332 թափուր աշխատատեղ կա: 07.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-07T13:14+0400
2023-10-07T13:14+0400
2023-10-07T13:16+0400
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
հիվանդանոց
բժիշկ
բուժաշխատող
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/47/22214769_0:19:1600:919_1920x0_80_0_0_94804de748a72b9f792357d4ad05cb67.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներից 261–ն արդեն գրանցվել են առողջապահության ազգային ինստիտուտում։ Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Նա նշեց, որ դիմած անձանցից 125-ը ավագ բուժաշխատողներ են, 136-ը՝ կրտսեր։Առողջապահության նախարարության տվյալներով՝ այժմ բուժհաստատություններում 273 ավագ և 59 կրտսեր բուժաշխատողի թափուր աշխատատեղ կա։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/47/22214769_73:0:1497:1068_1920x0_80_0_0_e329491a71dac7cd4075cabb0b50167f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, հիվանդանոց, բժիշկ, բուժաշխատող
հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, հիվանդանոց, բժիշկ, բուժաշխատող
ՀՀ-ում աշխատանքի տեղավորվելու համար 261 արցախցի բուժաշխատող է գրանցվել
13:14 07.10.2023 (Թարմացված է: 13:16 07.10.2023) Առողջապահության նախարարության տվյալներով՝ այժմ պետական բուժհաստատություններում 332 թափուր աշխատատեղ կա:
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներից 261–ն արդեն գրանցվել են առողջապահության ազգային ինստիտուտում։ Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Համապատասխան դասընթացներ անցնելուց և կրեդիտներ հավաքելուց հետո նրանք կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ բուժհաստատություններում»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ դիմած անձանցից 125-ը ավագ բուժաշխատողներ են, 136-ը՝ կրտսեր։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այժմ բուժհաստատություններում 273 ավագ և 59 կրտսեր բուժաշխատողի թափուր աշխատատեղ կա։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։