https://arm.sputniknews.ru/20231007/hamasy-israjeli-7-shrjan-e-verahskvoghutjan-tak-arel-gerineri-tvum-khaghagh-bnakichner-kan-66990526.html
«Համասը» Իսրայելի 7 շրջան է վերահսկողության տակ առել, գերիների թվում խաղաղ բնակիչներ կան
«Համասը» Իսրայելի 7 շրջան է վերահսկողության տակ առել, գերիների թվում խաղաղ բնակիչներ կան
Sputnik Արմենիա
Մարտեր են ընթանում մի շարք քաղաքներում, Ռեիմի ռազմակայանում ու դրանց շրջակայքում: 07.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-07T13:57+0400
2023-10-07T13:57+0400
2023-10-09T17:24+0400
իսրայել
գազայի հատված
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67000280_0:158:1601:1058_1920x0_80_0_0_b2bd650fa18a2428f44addd2c06281e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: «Համասի» ներկայացուցիչների պնդմամբ՝ գերեվարվել և Գազայի հատված է տեղափոխվել 35 իսրայելցի զինվոր։ Գերիների թվում նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ կան։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ «Համասը» 7 շրջան է վերահսկողության տակ առել։Ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայի հատվածից չդադարող հրթիռակոծության և գրոհայինների ներթափանցման ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պահեստազորայինների զանգվածային հավաք է հայտարարել:Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է բնակչության՝ հայտարարելով, որ սա ո՛չ թե գործողություն է, ո՛չ էլ հարձակում, այլ լիարժեք պատերազմ, որում Իսրայելը կհաղթի: Նեթանյահուն ընդգծել է, որ «Համասը» թանկ կվճարի այս պատերազմի համար։Միաժամանակ Գազայի հատվածում գտնվող մինարեթներից Իսրայելի դեմ ջիհադի կոչեր են հնչում։Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելի ոստիկանության տվյալներով` 60 մարդ է ներխուժել 14 շրջան: Մեծ մասին հաջողվել է Իսրայելի տարածք ներթափանցել սովորական պարապլանների օգնությամբ։Տեղական պարբերականները կադրեր են հրապարակում, թե ինչպես են պաղեստինցիները քանդում Իսրայելի սահմանին գտնվող պատը, ընդ որում՝ «խելացի ցանկապատը» հաջողվում է տապալել շինարարական բուլդոզերներների օգնությամբ։Հաղորդվում է նաև, որ «Համասն» ազատ է արձակել Գազայից 15 կմ հեռավորության վրա գտնվող Ասկալոն բանտի կալանավորներին։Համացանցում տարածվում են իսրայելական զրահատեխնիկայի խոցման և զինյալների կողմից ՑԱԽԱԼ-ի զինվորների գերեվարման տեսագրությունները։Հիշեցնենք` այսօր առավոտյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին՝ հերթական լոկալ պատերազմը սանձազերծելով Իսրայելի դեմ:
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Сектор Газа выпустил десятки ракет в сторону Израиля
Sputnik Արմենիա
Сектор Газа выпустил десятки ракет в сторону Израиля
2023-10-07T13:57+0400
true
PT2M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67000280_0:0:1411:1058_1920x0_80_0_0_e0a8fd7150b691945b19dad103fedc82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, գերի
իսրայել, գազայի հատված, գերի
«Համասը» Իսրայելի 7 շրջան է վերահսկողության տակ առել, գերիների թվում խաղաղ բնակիչներ կան
13:57 07.10.2023 (Թարմացված է: 17:24 09.10.2023) Մարտեր են ընթանում մի շարք քաղաքներում, Ռեիմի ռազմակայանում ու դրանց շրջակայքում:
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: «Համասի» ներկայացուցիչների պնդմամբ՝ գերեվարվել և Գազայի հատված է տեղափոխվել 35 իսրայելցի զինվոր։ Գերիների թվում նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ կան։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ «Համասը» 7 շրջան է վերահսկողության տակ առել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայի հատվածից չդադարող հրթիռակոծության և գրոհայինների ներթափանցման ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պահեստազորայինների զանգվածային հավաք է հայտարարել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է բնակչության՝ հայտարարելով, որ սա ո՛չ թե գործողություն է, ո՛չ էլ հարձակում, այլ լիարժեք պատերազմ, որում Իսրայելը կհաղթի: Նեթանյահուն ընդգծել է, որ «Համասը» թանկ կվճարի այս պատերազմի համար։
Միաժամանակ Գազայի հատվածում գտնվող մինարեթներից Իսրայելի դեմ ջիհադի կոչեր են հնչում։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելի ոստիկանության տվյալներով` 60 մարդ է ներխուժել 14 շրջան: Մեծ մասին հաջողվել է Իսրայելի տարածք ներթափանցել սովորական պարապլանների օգնությամբ։
Տեղական պարբերականները կադրեր են հրապարակում, թե ինչպես են պաղեստինցիները քանդում Իսրայելի սահմանին գտնվող պատը, ընդ որում՝ «խելացի ցանկապատը» հաջողվում է տապալել շինարարական բուլդոզերներների օգնությամբ։
Հաղորդվում է նաև, որ «Համասն» ազատ է արձակել Գազայից 15 կմ հեռավորության վրա գտնվող Ասկալոն բանտի կալանավորներին։
Համացանցում տարածվում են իսրայելական զրահատեխնիկայի խոցման և զինյալների կողմից ՑԱԽԱԼ-ի զինվորների գերեվարման տեսագրությունները։
Հիշեցնենք` այսօր առավոտյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին՝ հերթական լոկալ պատերազմը սանձազերծելով Իսրայելի դեմ: