https://arm.sputniknews.ru/20231007/haj-sambistn-ashkharhi-chempivon-e-dardzel-ezrapakichum-haghtelvov-adrbejanci-mrcakcin-66993630.html
Հայ սամբիստն աշխարհի չեմպիոն է դարձել՝ եզրափակիչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին
Հայ սամբիստն աշխարհի չեմպիոն է դարձել՝ եզրափակիչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին
Sputnik Արմենիա
Հայ մարզիկներն արդեն 2 մեդալ են նվաճել սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում։ 07.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-07T14:38+0400
2023-10-07T14:38+0400
2023-10-07T14:48+0400
հայաստան
սամբո
ադրբեջան
հայ
մեդալ
ոսկի
սպորտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/125/58/1255800_0:79:1499:922_1920x0_80_0_0_221cee0e535eab69f74f68be90841051.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայ սամբիստները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։Ոսկե մեդալ է նվաճել պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Նա եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ ավելի վաղ 8։0 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի սամբիստին, 4։1 հաշվով` ռուսաստանցի մրցակցին, 8։0 հաշվով` ղազախստանցի մարզիկին։Պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը եզրափակիչում 3։1 հաշվով պարտվել է FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին ու դարձել արծաթե մեդալակիր։Նշենք, որ սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Մասնակցում են 26 պետության մարզիկներ։«Տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում». Մխիթարյանի գործակալը` ֆուտբոլիստի մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/125/58/1255800_84:0:1416:999_1920x0_80_0_0_d35ff75b2121ee263991af216cdc31f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամբո, ադրբեջան, հայ, մեդալ, ոսկի, սպորտ
հայաստան, սամբո, ադրբեջան, հայ, մեդալ, ոսկի, սպորտ
Հայ սամբիստն աշխարհի չեմպիոն է դարձել՝ եզրափակիչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին
14:38 07.10.2023 (Թարմացված է: 14:48 07.10.2023) Հայ մարզիկներն արդեն 2 մեդալ են նվաճել սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայ սամբիստները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ոսկե մեդալ է նվաճել պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Նա եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ ավելի վաղ 8։0 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի սամբիստին, 4։1 հաշվով` ռուսաստանցի մրցակցին, 8։0 հաշվով` ղազախստանցի մարզիկին։
Պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը եզրափակիչում 3։1 հաշվով պարտվել է FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին ու դարձել արծաթե մեդալակիր։
Նշենք, որ սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Մասնակցում են 26 պետության մարզիկներ։