https://arm.sputniknews.ru/20231007/ashkharhi-arajnutjun-harutjun-merdinjann-u-vahagn-davtjany-mvot-ein-patvvo-patvandanin-67010845.html
Աշխարհի առաջնություն. Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը մոտ էին պատվո պատվանդանին
Աշխարհի առաջնություն. Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը մոտ էին պատվո պատվանդանին
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը առանձին վարարություններում չորս մասնակից ունի։ Այսօր երեքը դուրս եկան մրցասպարեզ։ 07.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-07T20:05+0400
2023-10-07T20:05+0400
2023-10-07T20:18+0400
հայաստան
մարմնամարզություն
մարմնամարզության աշխարհի առաջնություն
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67009467_0:82:1600:982_1920x0_80_0_0_b70dc107fa73208af0cc67f32bf5814c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին ու Վահագն Դավթյանին չնչին միավորներ չբավականացրին պատվո պատվանդանին կանգնելու համար։ Նրանք 4-րդն են։Հայաստանի հավաքականը Անվերպեն է մեկնել 5 մարմնամարզիկներով, որոնցից 4-ը առանձին վարժություններում դուրս են եկել եզրափակիչ ու պայքարում էին մեդալների համար։ Միայն երիտասարդ Գագիկ Խաչիկյանին չհաջողվեց հանդես գալ եզրափակիչներից մեկում։Նժույգ թափերի վրա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանին շատերը վետերան են համարում։ Բայց 39-ամյա մարմնամարզիկը հերթական անգամ փայլեց իր վարպետությամբ։ Իր առանցքային համարվող գործիքի՝ նժույգ թափերի վրա Հարությունը շատ մոտ էր ևս մեկ մեդալ վաստակելուն, բայց զբաղեցրեց 4-րդ տեղը։Մեդալին շատ մոտ էր նաև Վահագն Դավթյանը, որը եզրափակիչում գերազանց հանդես եկավ ու մրցավարների կողմից արժանացավ 14, 700 գնահատականի։ Բայց մրցակիցներից երեքին հաջողվեց շրջանցել մեր մարմնամարզիկին, ու նա նույնպես զբաղեցրեց 4-րդ տեղը։ Այս վարժությունում 7-րդ տեղը զբաղեցրեց մեր ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Ավետիսյանը։Հայ սամբիստն աշխարհի չեմպիոն է դարձել՝ եզրափակիչում հաղթելով ադրբեջանցի մրցակցինՎաղը Անտվերպենի մարզադահլիճում անցկացվելու են հենացատկի մրցումները։ Հայաստանը եզրափակիչում ներկայացնելու է այս վարժության աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը, որը որակավորման մրցումներում փայլուն է հանդես եկել։«Շիրակը» 6-րդ անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67009467_15:0:1439:1068_1920x0_80_0_0_7bc467b8e856cd72658a3c2289360fbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարմնամարզություն, մարմնամարզության աշխարհի առաջնություն, սպորտ
հայաստան, մարմնամարզություն, մարմնամարզության աշխարհի առաջնություն, սպորտ
Աշխարհի առաջնություն. Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը մոտ էին պատվո պատվանդանին
20:05 07.10.2023 (Թարմացված է: 20:18 07.10.2023) Հայաստանի հավաքականը առանձին վարարություններում չորս մասնակից ունի։ Այսօր երեքը դուրս եկան մրցասպարեզ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին ու Վահագն Դավթյանին չնչին միավորներ չբավականացրին պատվո պատվանդանին կանգնելու համար։ Նրանք 4-րդն են։
Հայաստանի հավաքականը Անվերպեն է մեկնել 5 մարմնամարզիկներով, որոնցից 4-ը առանձին վարժություններում դուրս են եկել եզրափակիչ ու պայքարում էին մեդալների համար։ Միայն երիտասարդ Գագիկ Խաչիկյանին չհաջողվեց հանդես գալ եզրափակիչներից մեկում։
Նժույգ թափերի վրա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանին շատերը վետերան են համարում։ Բայց 39-ամյա մարմնամարզիկը հերթական անգամ փայլեց իր վարպետությամբ։ Իր առանցքային համարվող գործիքի՝ նժույգ թափերի վրա Հարությունը շատ մոտ էր ևս մեկ մեդալ վաստակելուն, բայց զբաղեցրեց 4-րդ տեղը։
Մեդալին շատ մոտ էր նաև Վահագն Դավթյանը, որը եզրափակիչում գերազանց հանդես եկավ ու մրցավարների կողմից արժանացավ 14, 700 գնահատականի։ Բայց մրցակիցներից երեքին հաջողվեց շրջանցել մեր մարմնամարզիկին, ու նա նույնպես զբաղեցրեց 4-րդ տեղը։
Այս վարժությունում 7-րդ տեղը զբաղեցրեց մեր ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Ավետիսյանը։
Վաղը Անտվերպենի մարզադահլիճում անցկացվելու են հենացատկի մրցումները։ Հայաստանը եզրափակիչում ներկայացնելու է այս վարժության աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը, որը որակավորման մրցումներում փայլուն է հանդես եկել։