https://arm.sputniknews.ru/20231006/tshapvonian-2-mln-dvolar-dramashnvorh-khatkacni-lernajin-gharabaghic-teghahanvatsnerin-66935070.html
Ճապոնիան 2 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին
Ճապոնիան 2 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին
Sputnik Արմենիա
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքներ, դեղորայք և ջրի պաշարներ գնելու նպատակով։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T09:11+0400
2023-10-06T09:11+0400
2023-10-06T09:12+0400
ճապոնիա
արցախ
լեռնային ղարաբաղ
տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720900_0:0:1552:873_1920x0_80_0_0_e4f0713cbab88167ef7b50e6bbfde58f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ հատկացնել, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելուն: Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։Նշվում է, որ այդ միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով: Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների գնման համար:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
ճապոնիա
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720900_0:0:1342:1006_1920x0_80_0_0_e285d6c4a4a4632c9755396346bc2c52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, արցախ, լեռնային ղարաբաղ, տեղահանված
ճապոնիա, արցախ, լեռնային ղարաբաղ, տեղահանված
Ճապոնիան 2 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին
09:11 06.10.2023 (Թարմացված է: 09:12 06.10.2023) Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքներ, դեղորայք և ջրի պաշարներ գնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ հատկացնել, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելուն: Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ այդ միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով: Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների գնման համար:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։