00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղահանվածների համար աշխատատեղերի պակաս կա. Մակարյանն առաջարկում է` ինչպես ավելացնել դրանք

© Sputnik / David GalstyanԿառուցվող տուն Շուռնուխում
Կառուցվող տուն Շուռնուխում - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի գործատուների միության նախագահը կարծում է , որ Հայաստանը պետք է դասեր քաղի Սիրիայից եկած հայերի փորձից և թույլ չտա, որ արցախցիներն էլ նրանց նման մեծամասամբ հեռանան երկրից։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի -Sputnik. Հայաստանում գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը բավարար չեն, որ Արցախից եկած մասնագետները ապահովվեն անհրաժեշտ աշխատանքով, պետք է պետական աջակցությամբ քայլեր իրականցնել այդ խնդիրը լուծելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Թափուր հաստիքներ, նրա խոսքով, հիմնականում շինարարության ու ծառայությունների ոլորտում են, սակայն այս պահին Հայաստանում շինարարության ծավալի աճը դանդաղել է` պայմանավորված սեզոնայնությամբ։
Հայաստանի գործատուների միության նախագահը վստահ է, որ գարնանը շինարարության ոլորտը կաշխուժանա։ Եվ ինչպես շինարարության, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում որոշակի քայլեր իրականացնելով՝ հնարավոր է տեղահանված արցախցիների զբաղվածության խնդիրը լուծել։
«Օրինակ` մի տարբերակ եմ առաջարկում. տեղահանվածներն աշխատեն այն տների կամ շենքերի շինարարությունում, որտեղ իրենք պետք է ապրեն։ Այդպես և՛ աշխատավարձ կստանան, և՛ իրենց տները կկառուցեն»,–նշում է Մակարյանը։
Այդ ճանապարհով, ըստ մեր զրուցակցի հաշվարկների, Արցախից տեղահանված շուրջ 15 հազար մարդ կարող է աշխատել մարզերում։
Որպես երկրորդ տարբերակ Մակարյանն առաջարկում է գտնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են սեփական բիզնես սկսել, և սովորեցնել դրա նրբությունները` ներգրավելով նաև երիտասարդներին ու կանանց։
«Անհատ ձեռնարկատիրության կամ ՍՊԸ–ների գրանցման ճանապարհով նրանք կարող են լինել տարբեր ծառայություններ մատուցող, արտադրություն իրականացնող անձինք»,–հավելեց միության նախագահը։
Եվ երրորդ տարբերակը` ճիշտ հաշվառել, թե ինչ մասնագիտության տեր մարդիկ կան և որքան, որտեղ են նրանք ապաստանել, ինչ տարիքի են, ինչ առողջական վիճակով։ Այս հաշվառման հարցում, իհարկե, մեծ դեր ունեն պետական մարմինները և ՀԿ–ները, որոնք գրանցում են Արցախից եկածներին։
«Ճիշտ հաշվառումը շատ կարևոր է։ Այդ կերպ ավելի հեշտ կլինի հասկանալը, թե ում և որ ուղղությամբ պետք է տանել։ Նրանք, ովքեր մասնագետներ են, նաև առաջարկում ենք վերապրոֆիլացում իրականացնել կամ խորացնել իրենց հմտությունները, որ կարողանանք աշխատանքի տեղավորել տարբեր կազմակերպություններում»,–նշեց մեր զրուցակիցը։
ԼՂ–ից բռնի տեղահանված 59 հազար 59 անձ օգտվել է պետական աջակցությունից. Բաղդասարյան
Այսօր Հայաստանում, Գործատուների միության նախագահի գնահատմամբ, կա դեղագործների, կարի մասնագետների, արդյունաբերական և մետաղամշակման ոլորտների աշխատողների, ինչպես նաև մեխանիկների, էլեկտրիկների, տեխնոլոգների, սննդի մասնագետների, բանվորների կարիք։ Իսկ շինարարությունը կարիք ունի շատ մեծ քանակի պատշարների, սվաղ անողների, եռակցողների։ Հետևաբար հաշվառումների ճիշտ իրականացումը շատ կարևոր է։
Բացի դա, եղած աշխատատեղերին հնարավոր է ավելացնել նորերը` նոր արտադրություններ կազմակերպել` հագուստի, կահույքի, որպեսզի ոչ թե ներկրվածը, այլ տեղական արտադրանքը օգտագործվի։ Հատկապես որ Արցախից բռնի տեղահանված բնակիչները ոչ միայն աշխատանքի, այլ նաև նման իրերի կարիք ունեն։
Միևնույն ժամանակ միության նախագահը հիշեցնում է, որ Հայաստանն արդեն նման փորձ ունի, խոսքը 2012թ. սկսված սիրիահայերի զանգվածային ներհոսքի մասին է։
«Պետությունը պետք է օգտագործի Սիրիայից եկած հայերի փորձը։ Սկզբում մինչև 20-22 հազար հայ տեղափոխվեց, բայց հետո մնացին մի քանի հազարը, բոլորը հեռացան` տեսնելով, որ իրենց չեն հասցնում օգնել։ Նրանք տարբեր երկրներում լուծումներ գտան ու հեռացան, շատ կարևոր է, որ փորձը ճիշտ օգտագործվի։ Շատ կարևոր է, որ պետական աջակցության գործիքակազմը լինի արդյունավետ, թիրախային, ճիշտ ընտրված»,–ասաց նա։
Որպեսզի տեղահանված արցախցիները Հայաստանը լքելու մասին չմտածեն, Մակարյանը նաև կարծում է, որ պետությունը պետք է նախկինում Արցախին հատկացվող գումարները այժմ ուղղի այստեղ տեղափոխված բնակչության կարիքները հոգալուն` շենքեր կառուցելու, համայնքային բիզնեսներ սկսելու և այլնի համար։
Լրահոս
0