https://arm.sputniknews.ru/20231006/sevikjany-miajn-kuzheghacni-hajastani-futbvoli-havaqakany-tiknizjan-66949791.html
Սևիկյանը միայն կուժեղացնի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը. Տիկնիզյան
Սևիկյանը միայն կուժեղացնի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը. Տիկնիզյան
Sputnik Արմենիա
Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղերին։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T15:03+0400
2023-10-06T15:03+0400
2023-10-06T15:03+0400
հայաստան
ֆուտբոլ
սպորտ
էդգար սևիկյան
նաիր տիկնիզյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65180138_0:0:1601:901_1920x0_80_0_0_725c6292be87dae5db352d5c1dc6ee78.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը միայն կուժեղացնի Հայաստանի հավաքականը: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը:Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում:Նշենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան թիմերում։2017 թվականին տեղափոխվել է իսպանական «Լևանտե» և խաղացել պատանեկան թիմերում։ 2022 թվականի հուլիսին Էդգարը տեղափոխվել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդ»։Անցյալ տարվա հունիսին տեղեկություններ հայտնվեցին, որ կիսապաշտպանը կարող է ստանալ Հայաստանի մարզական քաղաքացիություն։ Այս տարվա հուլիսին Սևիկյանը հայտարարեց, որ հաճույքով կխաղա Հայաստանի հավաքականում, սակայն այն ժամանակ հրավեր դեռ չէր ստացել։Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղերին (Լատվիայի հավաքականի դեմ հանդիպումը կկայանա հհոկտեմբերի 12, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ընկերական խաղը` հոկտեմբերի 17–ին)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65180138_2:0:1421:1064_1920x0_80_0_0_f8c72590ce3370e39f7b23b3cd130939.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, սպորտ , էդգար սևիկյան, նաիր տիկնիզյան
հայաստան, ֆուտբոլ, սպորտ , էդգար սևիկյան, նաիր տիկնիզյան
Սևիկյանը միայն կուժեղացնի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը. Տիկնիզյան
Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղերին։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը միայն կուժեղացնի Հայաստանի հավաքականը:
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը:
Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում:
«Ես Էդգարին շնորհավորել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելու կապակցությամբ։ Կեցցե նա, մեր թիմը նրա շնորհիվ շատ կուժեղանա։ Լավ ֆուտբոլիստ է», - ասել է Տիկնիզյանը։
Նշենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան թիմերում։
2017 թվականին տեղափոխվել է իսպանական «Լևանտե» և խաղացել պատանեկան թիմերում։ 2022 թվականի հուլիսին Էդգարը տեղափոխվել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդ»։
Անցյալ տարվա հունիսին տեղեկություններ հայտնվեցին, որ կիսապաշտպանը կարող է ստանալ Հայաստանի մարզական քաղաքացիություն։ Այս տարվա հուլիսին Սևիկյանը
հայտարարեց, որ հաճույքով կխաղա Հայաստանի հավաքականում, սակայն այն ժամանակ հրավեր դեռ չէր ստացել։
Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ
Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղերին (Լատվիայի հավաքականի դեմ հանդիպումը կկայանա հհոկտեմբերի 12, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ընկերական խաղը` հոկտեմբերի 17–ին)։