https://arm.sputniknews.ru/20231006/rdn-sksel-e-navtamterq-matakararel-i-pataskhan-hh-ishkhanutjunneri-dimumi-agn-66961761.html
ՌԴ–ն սկսել է նավթամթերք մատակարարել` ի պատասխան ՀՀ իշխանությունների դիմումի․ ԱԳՆ
ՌԴ–ն սկսել է նավթամթերք մատակարարել` ի պատասխան ՀՀ իշխանությունների դիմումի․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Նախարարությունից նշել են, որ «Ռոսռեզերվի» հետ համատեղ արդեն ձևավորվել է առաջնային ապրանքների ցանկ, որը հնարավոր կլինի առաջիկա օրերին ուղարկել Հայաստանի... 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T18:09+0400
2023-10-06T18:09+0400
2023-10-06T18:14+0400
հայաստան
ռուսաստան
լեռնային ղարաբաղ
հումանիտար օգնություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/838/14/8381454_0:0:2979:1677_1920x0_80_0_0_86925ccb751bc9f7556177b96d118ab7.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը սկսել է Հայաստանին անհրաժեշտ նավթամթերքի մատակարարումը՝ ի պատասխան ՀՀ իշխանության դիմումի։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։«Ինչպես հայտնի դարձավ հայ գործընկերների դիմումից, ՀՀ–ում այս ոլորտում բարդ իրավիճակ է։ Առջևում աշուն–ձմեռ ժամանակահատվածն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի»,– նշել են նախարարությունում։Չնայած սեպտեմբերի 21–ին ՌԴ կառավարության ընդունած որոշման, որով բենզինի և դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել, ռուսական կողմը ՀՀ–ի հետ 2013 թ. դեկտեմբերին ստորագրած միջկառավարական համապատասխան համաձայնագրի շրջանակում ընդառաջ է գնացել այս հարցում:Բացի ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գծով աջակցությունից, ՌԴ ԱԻՆ–ը ևս որոշել է Հայաստանի դիմումին ընթացք տալ և մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ հայերին։Նշվում է, որ «Ռոսռեզերվի» հետ համատեղ արդեն ձևավորվել է առաջնային ապրանքների ցանկը, որոնք հնարավոր կլինի առաջիկա օրերին ուղարկել ՀՀ:Հումանիտար աջակցությունը կմատակարարվի Ռուսաստանի մարդասիրական առաքելության, Ելիզավետա Գլինկայի «Դոկտոր Լիզա» և «Շտապեք բարություն գործել» մարդասիրական կազմակերպությունների կողմից։ Բեռները ՀՀ կտեղափոխվեն Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով։Նախարարությունից նաև հայտնում են, որ հաջորդ շաբաթ ՌԴ դիվանագետները՝ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ, կայցելեն Սյունիքի մարզ՝ մարզային իշխանությունների հետ ուսումնասիրելու անհետաձգելի կարիքները:Այս աշխատանքները կշարունակվեն նաև ՀՀ այլ շրջաններում, որտեղ ԼՂ–ից տեղահանված հայեր են գտնվում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/838/14/8381454_240:0:2971:2048_1920x0_80_0_0_ef436c3f34643296f0881a13eb1cdbde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, հումանիտար օգնություն
հայաստան, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, հումանիտար օգնություն
ՌԴ–ն սկսել է նավթամթերք մատակարարել` ի պատասխան ՀՀ իշխանությունների դիմումի․ ԱԳՆ
18:09 06.10.2023 (Թարմացված է: 18:14 06.10.2023) Նախարարությունից նշել են, որ «Ռոսռեզերվի» հետ համատեղ արդեն ձևավորվել է առաջնային ապրանքների ցանկ, որը հնարավոր կլինի առաջիկա օրերին ուղարկել Հայաստանի Հանրապետություն` հոգալու ԼՂ հայության կարիքները։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը սկսել է Հայաստանին անհրաժեշտ նավթամթերքի մատակարարումը՝ ի պատասխան ՀՀ իշխանության դիմումի։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության
կայքում։
«Ինչպես հայտնի դարձավ հայ գործընկերների դիմումից, ՀՀ–ում այս ոլորտում բարդ իրավիճակ է։ Առջևում աշուն–ձմեռ ժամանակահատվածն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի»,– նշել են նախարարությունում։
Չնայած սեպտեմբերի 21–ին ՌԴ կառավարության ընդունած որոշման, որով բենզինի և դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել, ռուսական կողմը ՀՀ–ի հետ 2013 թ. դեկտեմբերին ստորագրած միջկառավարական համապատասխան համաձայնագրի շրջանակում ընդառաջ է գնացել այս հարցում:
Բացի ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գծով աջակցությունից, ՌԴ ԱԻՆ–ը ևս որոշել է Հայաստանի դիմումին ընթացք տալ և մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ հայերին։
Նշվում է, որ «Ռոսռեզերվի» հետ համատեղ արդեն ձևավորվել է առաջնային ապրանքների ցանկը, որոնք հնարավոր կլինի առաջիկա օրերին ուղարկել ՀՀ:
Հումանիտար աջակցությունը կմատակարարվի Ռուսաստանի մարդասիրական առաքելության, Ելիզավետա Գլինկայի «Դոկտոր Լիզա» և «Շտապեք բարություն գործել» մարդասիրական կազմակերպությունների կողմից։ Բեռները ՀՀ կտեղափոխվեն Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով։
Նախարարությունից նաև հայտնում են, որ հաջորդ շաբաթ ՌԴ դիվանագետները՝ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ, կայցելեն Սյունիքի մարզ՝ մարզային իշխանությունների հետ ուսումնասիրելու անհետաձգելի կարիքները:
Այս աշխատանքները կշարունակվեն նաև ՀՀ այլ շրջաններում, որտեղ ԼՂ–ից տեղահանված հայեր են գտնվում։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։