https://arm.sputniknews.ru/20231006/rd-pn-patvirakutjuny-kajceli-erevan--66943444.html
ՌԴ ՊՆ պատվիրակությունը Երևանում կքննարկի ԼՂ–ից խաղաղապահների հեռանալու ժամկետները. ԶԼՄ
ՌԴ ՊՆ պատվիրակությունը Երևանում կքննարկի ԼՂ–ից խաղաղապահների հեռանալու ժամկետները. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հանդիպմանը քննարկվելու են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբին առնվչող հարցեր։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T12:50+0400
2023-10-06T12:50+0400
2023-10-06T13:33+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733801_98:90:1375:808_1920x0_80_0_0_f9ce8f7b9a41e8c04195d18dcb6b98c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու ժամկետները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ընդգծել էր, որ ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխվել է այն բանից հետո, երբ ԼՂ–ն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ ՌԴ նախագահը շեշտել էր, որ Իլհամ Ալիևն իրեն առաջարկել էր խաղաղապահների հարցով պայմանավորվել երկկողմ հիմունքներով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հաստատել է` ասելով, որ այժմ պետք է պայմանավորվել երկկողմ հիմունքներով։2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրանից հետո Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: ՌԴ խաղաղապահները ապամոնտաժել են իրենց դիտակետերը ԼՂ երեք շրջաններումՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_b061b6c6c6ce71814dd13b2e33a6cad9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, հայաստան, ադրբեջան
արցախ, խաղաղապահներն արցախում, հայաստան, ադրբեջան
ՌԴ ՊՆ պատվիրակությունը Երևանում կքննարկի ԼՂ–ից խաղաղապահների հեռանալու ժամկետները. ԶԼՄ
12:50 06.10.2023 (Թարմացված է: 13:33 06.10.2023) Հանդիպմանը քննարկվելու են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբին առնվչող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու ժամկետները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու կոնկրետ ժամկետները»,- ասել է զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինն էլ ընդգծել էր, որ ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխվել է այն բանից հետո, երբ ԼՂ–ն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ ՌԴ նախագահը շեշտել էր, որ Իլհամ Ալիևն իրեն առաջարկել էր խաղաղապահների հարցով պայմանավորվել երկկողմ հիմունքներով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հաստատել է` ասելով, որ այժմ պետք է պայմանավորվել երկկողմ հիմունքներով։
2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրանից հետո Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: