https://arm.sputniknews.ru/20231006/qkh-pashtvonjan-kasharq-e-vercrel-datapartjalin-argelvats-irer-pvokhancelu-hamar-66938594.html
ՔԿՀ պաշտոնյան կաշառք է վերցրել դատապարտյալին արգելված իրեր փոխանցելու համար
ՔԿՀ պաշտոնյան կաշառք է վերցրել դատապարտյալին արգելված իրեր փոխանցելու համար
Sputnik Արմենիա
Դատապարտյալներից մեկն անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին կաշառք է տվել, որպեսզի նա բջջային հեռախոսներ և այլ պարագաներ մտցնի ՔԿՀ։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T11:03+0400
2023-10-06T11:03+0400
2023-10-06T11:07+0400
հայաստան
կաշառք
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
դատապարտյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423238_0:83:1600:983_1920x0_80_0_0_3976627fd4eead0af1a2ab6363fb821c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը կաշառքի դիմաց արգելված իրեր է մտցրել ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Նախաքննությամբ պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում բուժում ստացող դատապարտյալ Մ. Ա.-ն իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ արգելված իրեր հանդիսացող բջջային հեռախոսներ, դրանց համար նախատեսված լիցքավորման սարքեր և այլ պարագաներ քրեակատարողական հիմնարկ ապօրինի մտցնելու համար նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Կ. Կ.-ին առաջարկել է կաշառք, ինչին վերջինս համաձայնել է:«Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը»,– ասված է հաղորդագրությունում։Կ. Կ.-ն վերը նշված իրերը տարել է քրեակատարողական հիմնարկ, օպերատիվ բաժնի աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել են դրանք։ՀՀ–ում 17 անձ փորձել է կաշառքի միջոցով վարորդական վկայական ստանալՔԿՀ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով (կաշառք ստանալը), իսկ Մ. Ա.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով (կաշառք տալը)։Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:ՊՆ պաշտոնյաները նորակոչիկի ծնողից և վարժական հավաքների մասնակիցներից կաշառք են ստացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423238_90:0:1510:1065_1920x0_80_0_0_bc2ec96a2db99a18a55ff3d188eecc3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կաշառք, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատապարտյալ
հայաստան, կաշառք, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատապարտյալ
ՔԿՀ պաշտոնյան կաշառք է վերցրել դատապարտյալին արգելված իրեր փոխանցելու համար
11:03 06.10.2023 (Թարմացված է: 11:07 06.10.2023) Դատապարտյալներից մեկն անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին կաշառք է տվել, որպեսզի նա բջջային հեռախոսներ և այլ պարագաներ մտցնի ՔԿՀ։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը կաշառքի դիմաց արգելված իրեր է մտցրել ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում բուժում ստացող դատապարտյալ Մ. Ա.-ն իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ արգելված իրեր հանդիսացող բջջային հեռախոսներ, դրանց համար նախատեսված լիցքավորման սարքեր և այլ պարագաներ քրեակատարողական հիմնարկ ապօրինի մտցնելու համար նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Կ. Կ.-ին առաջարկել է կաշառք, ինչին վերջինս համաձայնել է:
«Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը»,– ասված է հաղորդագրությունում։
Կ. Կ.-ն վերը նշված իրերը տարել է քրեակատարողական հիմնարկ, օպերատիվ բաժնի աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել են դրանք։
ՔԿՀ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով (կաշառք ստանալը), իսկ Մ. Ա.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով (կաշառք տալը)։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: