00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույնիսկ Ալիևի բացակայությամբ Փաշինյանին չհաջողվեց հայանպաստ փաստաթուղթ ստանալ. քաղաքագետ

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան, Օլաֆ Շոլց
Նիկոլ Փաշինյան, Օլաֆ Շոլց - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Նիկոլ Փաշինյան, Օլաֆ Շոլց
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Իսպանիայում կազմակերպված ցուցադրական ակցիաներով Եվրոպան ազդարարել է, թե «Հայաստանը բերում է «Արևմտյան կլուբ»»։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը հնարավոր չէ պատկերացնել, եթե Գրանադայի հանդիպմանը չեն մասնակցել ոչ միայն Ադրբեջանը, այլև Ռուսաստանն ու Թուրքիան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում կայացած քառակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
Նշենք, որ նախապես հայտարարվել էր հնգակողմ հանդիպման մասին, որին պետք է մասնակցեր նաև Ադրբեջանի նախագահը, սակայն Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա՝ պատճառաբանելով Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումը, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մասնակցի հանդիպմանը։
«Առանց Ալիևի փաստաթուղթ ստորագրելը շատ նման է, որ Նիկոլ Փաշինյանը գնա նստի մի առվի մոտ, էդ ջրի հետ խոսի, էդ ջրից իրավունքներ ստանա, պարտավորություններ խոստանա և համարի, որ դիվանագիտական մեծ հաղթանակ է տարել»,– ասաց Սուրենյանցը։
Մեկնաբանելով Ալիևի բացակայությունը` քաղաքագետը նշեց, որ նման եվրոպական հարթակների նկատմամբ հետաքրքրությունը Ադրբեջանը կորցրել է, քանի որ արդեն ստացել է այն ամենը, ինչն ձգտում էր և նույնիսկ ավելին` ԼՂ–ի նկատմամբ իշխանության իրավունքը։
«Հիմա հերթը հասել է մյուս առաջնահերթութանը` կոմունիկացիաների ապաշրջափակմանը կամ այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքին», որի պարագայում իր խոսակիցները հաստատ Եվրոպայում չեն, Մոսկվայում ու Անկարայում են, հետևաբար, նա առանձնապես մեծ ժամանակ այդ ուղղության վրա չի պատրաստվում ծախսել»,– նկատում է Սուրենյանցը։
Գրանադայում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը տապալվեց՝ հակառակ սպասելիքների. ԶԼՄ
Քաղաքագետը նաև շեշտում է, որ Գրանադայում ստորագրված փաստաթուղթը, նաև Զելենսկու, Տիխոնովսկայայի հետ լուսանկարները սիմվոլիկ կերպով նշանակում էին, որ Եվրոպան Հայաստանը բերում է «Արևմտյան կլուբ»։
Փաստը, որ Փաշինյանը ոչ միայն բանավոր, այլև արդեն գրավոր կերպով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ԼՂ–ի տարածքով հանդերձ, մինչդեռ Ալիևը ոչ մի անգամ նույնիսկ բանավոր չի հայտարարել, թե ինչ տարածքով է ճանաչելու ՀՀ–ի ամբողջականությունը, Սուրենյանցը բացատրում է նրանով, որ Ալիևը նպատակ ունի սահմանազատման գործընթացում Հայաստանի առաջ դնել անկլավների հարցը։
«Այստեղ Ալիևը մաքսիմումն է ուզում, ինչը թույլ կտա նրան շատ կարճ ժամանակամիջոցում վերահսկողություն սահմանել Հայաստան–Իրան, Հայաստան–Վրաստան ճանապարհների վրա և անկայունության օջախներ ստեղծել արդեն Հայաստանի սահմանից ներս»,– ասաց քաղաքագետը` հավելելով, որ Զանգեզուրի միջանցքի հարցը Ադրբեջանը փոխանցել է Անկարային, և դրանով հիմա զբաղվում են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները։
Գրանադայի հայտարարությունը որպես դիվանագիտական հաղթանակ մատուցող Հայաստանի իշխանությանը Սուրենյանցը հակադարձում է փաստով, որ անգամ Ալիևի բացակայության պայմաններում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել հայանպաստ փաստաթուղթ ստանալ։
«Այնտեղ խոսվում է զանգվածային տեղահանության մասին, բայց համառորեն չի օգտագործվել «էթնիկ զտում» արտահայտությունը, որպեսզի գնահատական չտրվի Ադրբեջանի ագրեսիվ գործողություներին։ Ոչ մի խոսք չկա Հայաստանի գրավված տարածքների դեօկուպացիայի մասին` 160 քառ. կմ։ Բայց դրա փոխարեն մի վտանգավոր արտահայտություն կա` սահմանազատման հրատապ անհրաժեշտության մասին։ Եթե վերը նշված ձևակերպումը բացակայում է, բայց սահմանազատման հրատապ անհրաժեշտության մասին են խոսում, կարո՞ղ ենք ենթադրել, որ հայ–ադրբեջանական սահմանները վիճելի են համարում ոչ միայն ՀԱՊԿ–ում, այլև ԵՄ–ում և դրանով են պայմանավորում` Ադրբեջանի գործողությունները ագրեսիվ համարեն, թե ոչ։ Իհարկե, կարող ենք համարել»,– եզրակացնում է նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել։
Ըստ հայտարարության` կողմերը «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Լրահոս
0