https://arm.sputniknews.ru/20231006/kvotajqi-dprvocneric-meki-tshasharanum-zhamketanc-snndamterq-e-hajtnabervel-66947558.html
Կոտայքի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Կոտայքի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Դպրոցում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T14:15+0400
2023-10-06T14:15+0400
2023-10-06T14:28+0400
հայաստան
դպրոց
սննդամթերք
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66947409_0:1103:1500:1947_1920x0_80_0_0_908d702c5624eacb35988ff2f8ce25ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ում և ժամկետանց սննդամթերք հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին հորդորում է խստագույնս պահպանել մատակարարվող սննդամթերքի վերաբերյալ պահանջները։Հանրակրթական ուսումնական հաստատություններում շրջանառվող սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում անհրաժեշտ է զանգել տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով:Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66947409_0:1036:1285:2000_1920x0_80_0_0_18be0b6bb9eb2770d54eefaf360ba630.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, սննդամթերք, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան, դպրոց, սննդամթերք, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Կոտայքի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
14:15 06.10.2023 (Թարմացված է: 14:28 06.10.2023) Դպրոցում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ում և ժամկետանց սննդամթերք հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է
ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Ստուգման արդյունքում դպրոցի ճաշարանում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած մածուն (2 կգ) և 30 հատ ձու։ Ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին հորդորում է խստագույնս պահպանել մատակարարվող սննդամթերքի վերաբերյալ պահանջները։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում շրջանառվող սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում անհրաժեշտ է զանգել տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով: