00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն քայլեր է անում նոր կապեր ստեղծելու համար. Խաչատուրյանը` պաշտպանունակության մասին

© Sputnik / Andranik GhazaryanՎահագն Խաչատուրյանը
Վահագն Խաչատուրյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Վահագն Խաչատուրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը France 2 հեռուստաալիքին հարցազրույց է տվել` անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը քայլեր է ձեռնարկում երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ` նոր կապեր ստեղծելով: Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում` անդրադառնալով ներկայում Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրությանն ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների խնդրիրներին:
Նա ընդգծել է, որ քայլերը միտված են նաև պաշտպանունակության ոլորտը զարգացնելու համար գործընկերների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ հարաբերություններն ամրապնդելուն։
«2022 թ. Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պարզ դարձրեց, որ առկա անվտանգային համակարգերը բավարար չեն մեր երկրի տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանության համար։ Ռազմական ոլորտում Ֆրանսիայի և այլ երկրների հետ համագործակցությունը ուղղված չէ որևէ 3-րդ երկրի դեմ և միայն պաշտպանական նպատակ ունի»,– ասել է ՀՀ նախագահը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի Օլիվիե Դըկոտինյիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող, ինչպես նաև անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։
Ֆրանսիան օրեր առաջ էլ հայտարարել էր, որ Հայաստանին զենք և ռազմական օգնություն ցուցաբերելու մտադրություն ունի, ինչը զայրացրել է, մասնավորապես, Թուրքիային։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, Խաչատուրյանն ասել է, որ Հայաստանի հիմնական նպատակն Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու խնդրի լուծումն է։ Նախագահը վերահաստատել է` Հայաստանը տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատման կողմնակից է։
Նա ընդգծել է` միջազգային գործընկերներից ակնկալվում ենք աջակցություն հենց այս հարցում։
ՀՀ նախագահը նշել է, որ չնայած գնահատելի են մասնավորապես Ֆրանսիայի և տարբեր հեղինակավոր կառույցների ջանքերը խնդրի խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ, այնուամենայնիվ դրանք բավարար չեն եղել ինչպես Լաչինի հումանիտար միջանցքն ապաշրջափակելու, այնպես էլ Ադրբեջանին զսպելու և ուժի կիրառումը բացառելու համար:
«Խոսքը չի վերաբերում միայն Լեռնային Ղարաբաղին, այլև աշխարհի ցանկացած կետում ինչպես ենք մենք վերաբերվելու նմանօրինակ հիմնախնդիրներին, ինչ լծակներ կան նման զարգացումները կասեցնելու համար, արդյոք մենք պետք է սպասենք աղետալի իրադարձությունները տեղի ունենան, հետո նոր միայն փաստենք զոհերի, արտագաղթողների, ունեզրկվածների ու բռնի տեղահանվածների առկայությունը։ Սա խնդիր է, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլև աշխարհի ցանկացած բնակավայրում ապրող մարդուն»,- նշել է նախագահը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0