00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում դոլարի նկատմամբ գրանցված խուճապային պահանջարկը սկսում է մարել

© Unsplash / Nathan DumlaoԴոլար
Դոլար - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Բաժանորդագրվել
Բանկերից ստացվող ազդանշաններից կարելի է հասկանալ, որ արժույթի արտահոսք երկրից չի նկատվում, փոխարժեքն էլ բարձրացել էր շուկայում առաջացած իրարանցումից («սև օրվա համար» դոլար ձեռք բերելու ցանկությունից)։ Ենթադրաբար, ԿԲ–ի գործողությունները հանդարտեցրին այդ իրարանցումը։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Դատելով առաջին ազդանշաններից, Հայաստանում դոլարի նկատմամբ գրանցված խուճապային պահանջարկը սկսում է մարել։
ՀՀ բանկային համակարգի մասնակիցների` Sputnik Արմենիայի հետ զրույցում հնչեցրած դիտարկումների համաձայն, հիմնականում վերջին մի քանի օրերին դոլար էին ձեռք բերում ռեզիդենտներն ու իրավաբանական անձինք, ու ամենայն հավանականությամբ, այդ գնումներն արվում էին իրարանցման ազդեցության ներքո, այսինքն թելադրված չէին իրական տնտեսական անհրաժեշտությամբ։
ԿԲ–ի՝ հոկտեմբերի 4-ի հայտարարությունից հետո (արժութային շուկայում ինտերվենցիաների մասին) շուկան սկսեց հանդարտվել։ Այսինքն, ենթադրաբար (դատելով շուկայի արձագանքից), ԿԲ–ն շուկա դոլարի որոշակի ծավալ է բաց թողել` հագեցնելով պահանջարկը։ Նման օպերացիաների նպատակը շուկային ցույց տալն է, որ դոլարն այլևս «չի ցատկում»։ Այդ դեպքում շուկայում նվազում է անհանգստությունը և թուլանում է դոլարի ինքնանպատակ գնման խթանը (այսինքն ոչ թե ելնելով իրական կարիքներից, այլ «ամեն դեպքում»)։
Այդ մասին են վկայում նաև դոլարի գնանշումները. եթե հոկտեմբերի 4-ի արդյունքներով, ներբանկային շուկայում (այսինքն բանկի և հաճախորդի միջև գործողություններում), դոլարի գնման միջին փոխարժեքը 419,8 դրամ է կազմել, իսկ վաճառքինը` 438,4 դրամ, ապա հոկտեմբերի 5-ին դրանք կազմում էին համապատասխանաբար 414,7 և 421,2 դրամ։
Հավելենք, որ նորմալ ժամանակ դոլարի համար այդ «մկրատը» 2-ից մինչև 4-5 դրամ է կազմում (սա պրոֆեսիոնալ գնահատական չէ, այլ մոտավոր դիտարկում)։ Անորոշ շրջանում բանկերն ավելացնում են այդ մարժան, իրենց հնարավոր տատանումներից ապահովագրելու համար (եթե, օրինակ, բանկերն այսօր դոլար են ձեռք բերել 415 դրամով, իսկ վաղը ստիպված կլինեն վաճառել 410–ով)։ Այսինքն հիմա այդ մարժան վերադառնում է սովորականի, ցույց է տալիս, որ շուկան հանդարտվում է։ Դա կարող են փաստել նաև ԿԲ օրական տվյալները. եթե վերջին երկու շաբաթվա ընթացքում ՀՀ բանկերում 1.5-2 անգամ ավել էին գնում դոլար, քան փոխանակում էին, ապա հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ հակառակը. Հաճախորդերը բանկերում մոտ 45,4 մլն դոլար են փոխանակել, իսկ գնել` 22 մլն դոլար։
Այսպիսով` հավանականության որոշակի չափով կարելի է ենթադրել, որ հաճախորդների մի մասը, ով այս օրերին ներքնակները դոլարներով էր լցնում, այժմ այդ դոլարները հետ է բերել, տեսնելով, որ փոխարժեքն այլևս չի աճում։
Ո՞րն է դոլարի փոխարժեքի և հայ–ռուսական հարաբերությունների կապը. Վարդան Արամյանի անդրադարձը
Ինչ վերաբերում է ԿԲ–ի ինտերվենցիաներին, կրկնենք այն, ինչի մասին արդեն խոսել ենք. ԿԲ–ն արժույթի փոխարժեքը արհեստականորեն չի կառավարում, այլ պարզապես պաշտպանում է շուկան իրարանցումից։ ԿԲ–ն արհեստականորեն չի պահպանի փոխարժեքը որևէ «հոգեբանական նշագծում» (410, 420, 430…), եթե տնտեսության մեջ փոփոխվեն երկարաժամկետ գործոնները (օրինակ, եթե մեկնի «արտասահմանի վրա» աշխատող և արժույթով եկամուտ ստացող ռուսաստանցիների մի մասը)։ ԿԲ–ն միայն կմեղմի այդ փոխարժեքի անկումը։ Բայց եթե շուկայում պարզապես մտահոգություն է առաջացել, ԿԲ–ն այն «կմարի»։
Ամենայն հավանականությամբ, այդպես է նաև այս անգամ։
Լրահոս
0