00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրամիություն. վերջին ընդարձակման մեկնարկը տրվել է Գրանադայում, բայց հակառակորդները շատ են

© AFP 2024 / LUDOVIC MARINՀանդիպում Գրանադայում
Հանդիպում Գրանադայում - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Հանդիպում Գրանադայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գրանադայից, որտեղ քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, նախապես էլ մեծ սպասելիք չենք ունեցել, քանզի վաղուց էր հայտարարված, որ իսպանական այդ քաղաքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, վերջին պահին էլ Ալիևը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։ Այնինչ, Եվրոպայի համար սա չափազանց կարևոր հավաք է. վերջին 10 տարիների ընթացքում փաստորեն առաջին անգամ մանրամասն քննարկվում է Եվրամիության հերթական և հավանաբար, վերջին ընդլայնման գաղափարը։
Միայն հենց այն, որ գաղափարը քննարկվում է, արդեն կարելի է կարևոր իրադարձություն համարել, որովհետև այն բանից հետո, երբ ուղիղ 10 տարի առաջ՝ 2013 թվականին, Եվրամիությանը միացավ Խորվաթիան, ավելի ու ավելի հաճախ սկսեց հնչել. «Բա′վ է, էրեկ լավ էր քանց վուր էսօր, ինչքան կոռումպացված ու անկայուն երկիր կա՝ ընդունում ենք, արդեն Եվրոպան էլ պրծավ, հիմա ուզո՞ւմ ենք անցնել Կովկասյան լեռներից անդին»։ Պատահական չէ, որ հենց Գրանադայի հավաքի նախօրեին եվրոպացի 32 հայտնի քաղաքական գործիչներ ստորագրել են մի հռչակագիր, զգուշացնելով՝ Եվրամիության նոր ընդարձակումը կաթվածահար է անելու այդ կառույցը։
Եվրամիություն. վերջին ընդարձակման մեկնարկը տրվում է Գրանադայում, բայց հակառակորդները շատ են
Իսկապես, Եվրամիության անդամ երկրի քաղաքացին արդարացիորեն հարցնում է՝ ինչո՞ւ եք ուզում հրավիրել այնպիսի պետությունների, որոնց ես պիտի պահեմ, այսինքն` ինչո՞ւ եք անպայման ուզում նոր բեռ դնել իմ ուսերին։ Այս հարցը լիովին տրամաբանական է։ Գիտե՞ք, թե ինչի վրա է ծախսվում Եվրամիության ամենամյա բյուջեի ավելի քան մեկ երրորդը։ Շատ ճիշտ եք՝ այդ հսկայական գումարները ծախսվում են գյուղատնտեսությունը սուբսիդավորելու համար։ Ուկրաինան շատ մեծ երկիր է, և գյուղատնտեսությունն էլ նրա տնտեսության շատ մեծ բաժինն է կազմում։ Եթե դարձավ Եվրամիության անդամ, իսպանացին բա չի՞ հարցնի. «Մենք մեր գյուղացուն հազիվ ենք կարողանում ֆինանսավորել, որ Գրանադայում շարունակի նուռ աճեցնել, ի՞նչու պիտի մենք փողը տանք ուկրաինացի գյուղացուն, որը հացահատիկ է աճեցնում, մանավանդ որ այդ հացահատիկը մեզ բոլորովին պետք չէ, մենք Ֆրանսիայից ենք ներմուծում»։
Բազմաթիվ խնդիրներ կան նաև Եվրամիության թեկնածու մնացած 8 պետությունների հետ կապված։ Եվրոպական այդ կառույցի ղեկավարները միշտ հպարտացել են, որ անդամ երկրները հաշտ ու խաղաղ ապրում են և նույնիսկ վերացնում սահմանները, այնինչ, հենց վերջերս կրկին լարվել են Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունները։ Էլ չեմ ասում, որ Եվրամիության հինգ երկրներ մինչև հիմա չեն ցանկանում ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Բոսնիան ամեն պահի կարող է պայթել ազգամիջյան հակասությունների պատճառով։ Նույնիսկ Չեռնոգորիան, որը մի ժամանակ համարվում էր թիվ մեկ թեկնածու, արդեն մի տարուց ավելի է, ինչ ունի միայն ժամանակավոր կառավարություն։
Իհարկե, կան երկրներ, օրինակ, Ալբանիան և Մոլդովան, որոնց ղեկավարները հետևողականորեն իրականացնում են այն բարեփոխումները, որոնք առաջարկել է Եվրամիությունը, բայց ախր, թեկնածուները Եվրամիության լիիրավ անդամ կդառնան լավագույն դեպքում 2030 թվականին, իսկ ի՞նչ երաշխիք, որ մինչ այդ իշխանության չեն գա բոլորովին այլ գործիչներ, որոնք խաչ կքաշեն բոլոր բարեփոխումների վրա։ Դուք, օրինակ, կարո՞ղ եք կանխատեսել, թե ով է ղեկավարելու Հայաստանը 2030 թվականին։
Հենց սա է Եվրամիության ընդլայնման հակառակորդների գլխավոր փաստարկը՝ ինչո՞ւ ենք ուզում ընդունել այնպիսի երկրների, որոնց հետ կապված շատ մեծ կասկածներ կան։ Համաձայնե՛ք, էստեղ իրոք լուրջ պրոբլեմ կա։ Հայաստանի իշխանությունները, որոնք հայտարարել են՝ համակարգված կոռուպցիան վերացված է, ժողովրդավարությունը՝ հաղթանակած, հո աշխարհում միա՞կը չեն։ Ճիշտ նույն պնդումները կլսեք նաև Եվրամիության թեկնածու բազմաթիվ երկրներում։ Ինձ՝ միամիտ քաղաքացուս, իհարկե, այնքան էլ դժվար չի համոզել, որ եթե բարձրաստիճան ղեկավարի եղբորը կառավարությունը ասֆալտ փռելու յուղոտ պետպատվեր է հատկացնում, դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա՝ հո կրակը չի՞ ընկել այդ գործարարը, որ իր եղբայրը ժողովրդի կամքով պետության, ասենք, երկրորդ դեմքն է դարձել։
Բայց ախր գերմանացին հո շատ լավ հասկանում է, թե ինչն ինչոց է, որովհետև իր երկրում մի անգամ նախագահներից մեկը ստիպված է եղել հրաժարական տալ միայն այն բանի համար, որ կնոջ հետ մնացել է հյուրանոցում, և գիշերակացի համար վճարել է ծանոթ ռեժիսորը։ Գիտե՞ք որքան է վճարել՝ ընդամենը 728 եվրո։ Ի դեպ, երկու տարի տևած քննությունից հետո դատարանը լիովին արդարացրել է նախկին նախագահին և որոշել, որ նա իրավունք ունի վերականգնվելու նախագահի պաշտոնում, բայց մարդն այնքան ազնիվ է եղել, որ ասել է՝ այսքանից հետո ընդհանրապես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվի։
Մի խոսքով` Եվրամիությունը, իհարկե, որոշակի ռիսկի է դիմել, երբ այս շաբաթ Գրանադայում սկսել է այնուամենայնիվ քննարկել այն երկրների անդամության հնարավորությունը, որոնք, ինչպես ձևակերպել է եվրոպացի քաղաքագետներից մեկը, «հիմնականում բավական աղքատ են, բավական կոռումպացված և բավական հեռու օրենքի գերակայությունից»։ Բայց քանի որ նման երկրների առջև, կարծես թե, վերջապես բացվում է լիիրավ անդամ դառնալու հեռանկարը, ուզում եմ մի հարց ուղղել Եվրամիության ղեկավարներին՝ լավ, իսկ մենք՝ հայաստանցիներս, գոնե կարո՞ղ ենք հուսալ, որ վերջապես առանց վիզայի մուտք կունենանք Եվրոպա՝ զերծ այս նվաստացումներից։ Այդ երկար, շատ երկար թունելի վերջում գոնե մի պուճուր լույս երևո՞ւմ է։
ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Մի քանի ժամից ՀՀ կհասնի ԵՄ 10 մլն եվրո արժողությամբ օգնությունը բռնի տեղահանվածների համար
Լրահոս
0