https://arm.sputniknews.ru/20231006/ekhkhvn-hvoktemberi-10in-kqnnarki-arcakhum-humanitar-iravitshaki-harcy-66953121.html
ԵԽԽՎ–ն հոկտեմբերի 10–ին կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակի հարցը
ԵԽԽՎ–ն հոկտեմբերի 10–ին կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակի հարցը
Sputnik Արմենիա
Նախարարների կոմիտեն արդեն հավանություն է տվել հանդիպման օրակարգին։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T15:57+0400
2023-10-06T15:57+0400
2023-10-07T19:25+0400
եվրամիություն
եվրախորհուրդ
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/1714/59/17145922_0:160:3075:1890_1920x0_80_0_0_543bf6a504dbafa639d2274a2f9582c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցերը կքննարկվեն հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի ժամանակ։ Տեղեկությունը հրապարակված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքէջում։ԵԽԽՎ–ից հայտնում են, որ 2023 թ. հոկտեմբերի 9–13–ը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, հրատապ ընթացակարգով կքննարկվի նաև հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։Նշվում է, որ հանդիպման նախաձեռնողը ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսինն է։Նախարարների կոմիտեն արդեն հավանություն է տվել հանդիպման օրակարգին։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5–ին Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1714/59/17145922_172:0:2903:2048_1920x0_80_0_0_f53b4e132017165a2ea311f165e2ba00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, եվրախորհուրդ, լեռնային ղարաբաղ, արցախ
եվրամիություն, եվրախորհուրդ, լեռնային ղարաբաղ, արցախ
ԵԽԽՎ–ն հոկտեմբերի 10–ին կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակի հարցը
15:57 06.10.2023 (Թարմացված է: 19:25 07.10.2023) Նախարարների կոմիտեն արդեն հավանություն է տվել հանդիպման օրակարգին։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցերը կքննարկվեն հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի ժամանակ։ Տեղեկությունը
հրապարակված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքէջում։
ԵԽԽՎ–ից հայտնում են, որ 2023 թ. հոկտեմբերի 9–13–ը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, հրատապ ընթացակարգով կքննարկվի նաև հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Նշվում է, որ հանդիպման նախաձեռնողը ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսինն է։
«Համատեղ կոմիտեն կքննարկի նաև խնդիրներ, որոնք ընդհանուր են նախարարների կոմիտեի և վեհաժողովի համար և կխթանի այս երկու մարմինների կողմից ընդունված առաջարկությունների գործնական իրականացման հնարավորություններին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարների կոմիտեն արդեն հավանություն է տվել հանդիպման օրակարգին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5–ին Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար: