https://arm.sputniknews.ru/20231006/eatm-um-krknaki-nvazel-en-keghtsvats-apranqneri-tsavalnery-amenabardzr-cucanishy-hhum-e-66948611.html
ԵԱՏՄ-ում կրկնակի նվազել են կեղծված ապրանքների ծավալները․ ամենաբարձր ցուցանիշը ՀՀ–ում է
ԵԱՏՄ-ում կրկնակի նվազել են կեղծված ապրանքների ծավալները․ ամենաբարձր ցուցանիշը ՀՀ–ում է
Sputnik Արմենիա
Վերջին երկու տարում մտավոր սեփականության ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրությունը կատարելագործվել է։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T14:38+0400
2023-10-06T14:38+0400
2023-10-06T14:49+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ապրանք
արտադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66945096_0:61:1400:849_1920x0_80_0_0_ec71fc4c1cbf0b8cf0db14d94e9c6395.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Spuinik. ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծված ապրանքների ծավալը 2022 թվականին կազմել է շուրջ 8,7 միլիոն միավոր, ինչը կրկնակի քիչ է 2021 թվականի ցուցանիշից և դիտարկման ամբողջ ընթացքում ամենացածր ցուցանիշը 2016 թվականից ի վեր։ Տվյալները ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան՝ ներկայացնելով մշտադիտարկման արդյունքները։«Կարևոր է նշել հայտնաբերված կեղծված արտադրանքի քանակի վերաբերյալ տարբեր միտումները։ Նվազում ենք տեսնում Հայաստանում՝ 20 անգամ, Բելառուսում՝ 3 անգամ, Ռուսաստանում՝ 2,2 անգամ, նման ցուցանիշների բազմակի աճի դեպքում Ղազախստանում՝ 3,3 անգամ, Ղրղզստանում՝ 8 անգամ», - ընդգծել է նա։Վերջին երկու տարիների ընթացքում մտավոր սեփականության ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն ակտիվ կատարելագործվել է։ԵԱՏՄ-ում աշխատանքի էլեկտրոնային բորսա է ստեղծվումՕրինակ՝ իրականացվել է աշխարհագրական նշումների ինստիտուտի իրավական կարգավորման օպտիմալացում։ Սակայն Իլյասովան վստահ է, որ օրենքների կատարելության մասին խոսելը դեռ վաղ է, օրինակ՝ մտավոր սեփականության ոլորտում խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը դեռ մշակման կարիք ունեն։«ԵԱՏՄ մակարդակում մենք նույնպես աշխատանքներ ենք տանում մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության և պաշտպանության նոր, թվային միջոցների ձևավորման ուղղությամբ», – ասել է նա։Իլյասովայի խոսքով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը առաջ է մղում այն համաձայնագրի նախագծի աշխատանքները, որը սահմանում է համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումներին հակազդելու հիմքերը, ինչպես նաև բաց որոնողական համակարգի ստեղծման աշխատանքները, որը նախատեսված է Միության երկրներում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տվյալների որոնման համար:Նշվում է, որ հանձնաժողովը շարունակում է աշխատանքը ԵԱՏՄ երկրներում միության մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ հայտնաբերվող կեղծ արտադրանքի և ԵԱՏՄ պետությունների ներքին շուկաներում հայտնաբերվող կեղծ արտադրանքի հաշվառման մեթոդաբանությունների փուլային ներդաշնակեցման ուղղությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66945096_94:0:1306:909_1920x0_80_0_0_4626a600f699a9761234fd2a10c9f165.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ապրանք, արտադրանք
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ապրանք, արտադրանք
ԵԱՏՄ-ում կրկնակի նվազել են կեղծված ապրանքների ծավալները․ ամենաբարձր ցուցանիշը ՀՀ–ում է
14:38 06.10.2023 (Թարմացված է: 14:49 06.10.2023) Վերջին երկու տարում մտավոր սեփականության ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրությունը կատարելագործվել է։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Spuinik. ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծված ապրանքների ծավալը 2022 թվականին կազմել է շուրջ 8,7 միլիոն միավոր, ինչը կրկնակի քիչ է 2021 թվականի ցուցանիշից և դիտարկման ամբողջ ընթացքում ամենացածր ցուցանիշը 2016 թվականից ի վեր։ Տվյալները ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան՝ ներկայացնելով մշտադիտարկման արդյունքները։
«Կարևոր է նշել հայտնաբերված կեղծված արտադրանքի քանակի վերաբերյալ տարբեր միտումները։ Նվազում ենք տեսնում Հայաստանում՝ 20 անգամ, Բելառուսում՝ 3 անգամ, Ռուսաստանում՝ 2,2 անգամ, նման ցուցանիշների բազմակի աճի դեպքում Ղազախստանում՝ 3,3 անգամ, Ղրղզստանում՝ 8 անգամ», - ընդգծել է նա։
Վերջին երկու տարիների ընթացքում մտավոր սեփականության ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն ակտիվ կատարելագործվել է։
Օրինակ՝ իրականացվել է աշխարհագրական նշումների ինստիտուտի իրավական կարգավորման օպտիմալացում։ Սակայն Իլյասովան վստահ է, որ օրենքների կատարելության մասին խոսելը դեռ վաղ է, օրինակ՝ մտավոր սեփականության ոլորտում խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը դեռ մշակման կարիք ունեն։
«ԵԱՏՄ մակարդակում մենք նույնպես աշխատանքներ ենք տանում մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության և պաշտպանության նոր, թվային միջոցների ձևավորման ուղղությամբ», – ասել է նա։
Իլյասովայի խոսքով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը առաջ է մղում այն համաձայնագրի նախագծի աշխատանքները, որը սահմանում է համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումներին հակազդելու հիմքերը, ինչպես նաև բաց որոնողական համակարգի ստեղծման աշխատանքները, որը նախատեսված է Միության երկրներում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տվյալների որոնման համար:
Նշվում է, որ հանձնաժողովը շարունակում է աշխատանքը ԵԱՏՄ երկրներում միության մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ հայտնաբերվող կեղծ արտադրանքի և ԵԱՏՄ պետությունների ներքին շուկաներում հայտնաբերվող կեղծ արտադրանքի հաշվառման մեթոդաբանությունների փուլային ներդաշնակեցման ուղղությամբ: