https://arm.sputniknews.ru/20231006/100-000-dramneri-pvokhancumy-ksksvi-ajsor-baghdasarjany-arcakhic-brni-teghahanvatsneri-masin-66942021.html
ԼՂ–ից բռնի տեղահանվածներին 100 000 դրամների փոխանցումը կսկսվի այսօրվանից. Բաղդասարյան
ԼՂ–ից բռնի տեղահանվածներին 100 000 դրամների փոխանցումը կսկսվի այսօրվանից. Բաղդասարյան
Sputnik Արմենիա
ՀՀ կենտրոնական բանկն արդեն առավել քան 50 000 անձի բանկային քարտային տվյալներ է փոխանցել միասնական սոցիալական ծառայություն։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T12:32+0400
2023-10-06T12:32+0400
2023-10-06T12:36+0400
արցախ
նազելի բաղդասարյան
գումար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1c/66629625_0:0:1600:900_1920x0_80_0_0_b56488201ea9ff7b05b7d7c52b9bc844.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձանց այսօրվանից կփոխանցվի պետության տրամադրած 100 000 դրամ միանվագ օգնությունը։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Նա տեղեկացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկն արդեն առավել քան 50 000 անձի բանկային քարտային տվյալներ է փոխանցել միասնական սոցիալական ծառայություն։ Այժմ տեղի է ունենում տվյալների համադրման գործընթաց։Բաղդասարյանը բանկային հաշիվ չունեցողներին հորդորեց այսօրվա աշխատանքային օրը բաց չթողնել և լուծել այդ հարցը գումարները ստանալու համար։Հիշեցնենք` Արցախից տեղահանվածներին ՀՀ բյուջեից հատկացվելու է միանվագ 100-հազարական դրամ։ Բացի այդ, յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով տրամադրվելու է ամսական 40 հազար դրամ։ Յուրաքանչյուր անձի տրվելու է նաև ամսական 10 000 դրամ կոմունալ բոլոր ծախսերի համար։ Աջակցության վերջին երկու տեսակներից չեն կարողանա օգտվել այն ընտանիքները, որոնք անշարժ գույք ունեն ՀՀ տարածքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1c/66629625_150:0:1350:900_1920x0_80_0_0_b3ba7b61cf47e56098ebefe215ab691b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, նազելի բաղդասարյան, գումար
արցախ, նազելի բաղդասարյան, գումար
ԼՂ–ից բռնի տեղահանվածներին 100 000 դրամների փոխանցումը կսկսվի այսօրվանից. Բաղդասարյան
12:32 06.10.2023 (Թարմացված է: 12:36 06.10.2023) ՀՀ կենտրոնական բանկն արդեն առավել քան 50 000 անձի բանկային քարտային տվյալներ է փոխանցել միասնական սոցիալական ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձանց այսօրվանից կփոխանցվի պետության տրամադրած 100 000 դրամ միանվագ օգնությունը։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկն արդեն առավել քան 50 000 անձի բանկային քարտային տվյալներ է փոխանցել միասնական սոցիալական ծառայություն։ Այժմ տեղի է ունենում տվյալների համադրման գործընթաց։
Բաղդասարյանը բանկային հաշիվ չունեցողներին հորդորեց այսօրվա աշխատանքային օրը բաց չթողնել և լուծել այդ հարցը գումարները ստանալու համար։
Հիշեցնենք` Արցախից տեղահանվածներին ՀՀ բյուջեից հատկացվելու է միանվագ 100-հազարական դրամ։ Բացի այդ, յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար
մեկ անձի հաշվով տրամադրվելու է ամսական 40 հազար դրամ։ Յուրաքանչյուր անձի տրվելու է նաև ամսական 10 000 դրամ կոմունալ բոլոր ծախսերի համար։ Աջակցության վերջին երկու տեսակներից
չեն կարողանա օգտվել այն ընտանիքները, որոնք անշարժ գույք ունեն ՀՀ տարածքում։