00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է դոլարի փոխարժեքի և հայ–ռուսական հարաբերությունների կապը. Վարդան Արամյանի անդրադարձը

© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Արամյան
Վարդան Արամյան - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Բաժանորդագրվել
ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է ֆինանսական շուկայում վերջին օրերի իրարանցման, նաև բենզինի թանկացման հնարավոր պատճառները։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանն արտարժույթի փոխարժեքի վերջին օրերի կտրուկ թանկացումը պայմանավորում է արտարժույթի պահանջարկի շեշտակի աճով։
ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 4–ին հայտարարեց, որ ֆինանսական շուկաների մշտադիտարկում է իրականացնում և անհրաժեշտության դեպքում արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի` երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։
Նրա դիտարկմամբ` ՀՀ արտահանող և ներմուծող գործարարներն իրենց դրամային միջոցները փոխարկում են արտարժույթի` այս կերպ ապահովագրելով իրենց շոիկայում հնարավոր ցնցումներից։ Արտարժույթի արդեն իսկ առաջացած բարձր պահանջարկը իրենց հերթին էլ ավելի են խորացնում խնայողություներ ունեցող այն քաղաքացիները, որոնք հետևելով շուկայի հիմնական խաղաղցողների օրինակին`իրենք էլ շտապում են արտարժույթ գնել։
ԵԱՏՄ–ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը 2022–ին գերազանցել է 80 %–ը․ Գլազև
«Այս վատատեսական սպասումները պայմանավորված են երկու հիմնական գործոնով։ Առաջիննանվտանգային խնդիրներն են, որոնց լուծմանը մենք 2-3 տարի շարունակ այդպես էլ ականատես չեղանք, չնայած կառավարության խոստումներին, դրան ավելանում է նաև Արցախի հանձնումը, Արցախից փախստականների ներգաղթը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, մեր` խաղաղության կեղծ օրակարգ աղերսելը։ Բնականաբար, քիչ թե շատ խելացի ու տնտեսությունից հասկացող մարդկանց համար էլ ավելի են մեծանում անվտանգային ռիսկերը։ Երկրորդ շարժառիթը, որով բացատրվում է բոլոր այս խաղացողների էմոցիոնալ վարքագիծը, կապված է Ռուսաստանի հետ, որովհետև խելացի մարդիկ շատ լավ հասկանում են ՌԴ–ից եկող ռիսկերը»,– նշում է Արամյանը` հիշեցնելով, որ 2022թ–ին թե՛ արտարժույթի փոխարժեքի աննախադեպ նվազումը, թե՛ ՀՀ տնտեսության աննախադեպ աճը պայմանավորված էին հենց ռուսական գործոնով` արտահանման ծավալների և դրամական փոխանցումների և ՌԴ–ից այցելուների թվաքանակի աճով։
«Հարաբերությունների վատթարացման կամ կոշտացման ֆոնի վրա այդ բոլոր գործոնները չեզոքանալու են, և, բնականաբար, մարդիկ նախապես` դեռևս այդ գործոնները ի հայտ չեկած, դրսևորեցին համապատասխան ֆինանսական վարքագիծ։ Տնտեսական ֆունդամենտալներով դա առայժմ արդարացված չէ, բայց սպասումներով ու էմոցիաներով դա արդարացված է, որովհետև սպասումներն ու էմոցիաները գալիս են երկու տեղից` անվտանգային ռիսկեր և ՌԴ–ի հետ փոխհարաբերություներ»,– ասաց Արամյանը։
Անդրադառնալով բենզինի շուկայում վերջին օրերին գրանցված սրընթաց թանկացմանը` ֆինանսների նախկին նախարարը նկատեց, որ այստեղ ևս որոշիչ դեր ունեն ձևավորված սպասումները։ Ներկրողները նախապես ապահովագրում են իրենց հետագա հնարավոր թանկացումներից։
Ստեղծված իրավիճակում, Վարդան Արամյանի համոզմամբ, Կենտրոնական բանկը պետք է միջամտի` զսպելու համար հնարավոր սպեկուլյատիվ զարգացումները։
«Այո՛, ԿԲ–նպետք է ժամանակ առ ժամանակ ինտերվենցիաներ անի, որպեսզի այդ սպեկուլյատիվ իրավիճակները չեզքացնի»,– մեր հարցին ի պատասխան ասաց Արամյանը։
Դոլարն ու եվրոն թանկանում են. Աղաբեկյանը պահանջարկը մեկնաբանում է խուճապով
Հիշեցնենք` վերջին մի քանի օրվա ընթացքում արտարժույթի շուկայում կտրուկ փոփոխություններ են եղել. դոլարի և եվրոյի փոխարժեքը դրամի նկատմամբ ավելացել է մի քանի տասնյակ դրամով։ Հատկապես աճել են փոխարժեքի վաճառքի գները։
Միևնույն ժամանակ, հանրապետությունում շեշտակի աճել է հեղուկ վառելիքի գինը։ Բենզինի գինը 1 լիտրի համար մի քանի օրվա ընթացքում ավելացել է շուրջ 30 դրամով։
Լրահոս
0