https://arm.sputniknews.ru/20231005/lghic-teghahanvats-216-andz-hajtavvorvel-e-buzhhastatutjunnerum-ashkhatelu-hamar-66929007.html
ԼՂ–ից տեղահանված 216 անձ հայտավորվել է բուժհաստատություններում աշխատելու համար
ԼՂ–ից տեղահանված 216 անձ հայտավորվել է բուժհաստատություններում աշխատելու համար
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանը նշում է` դիմած անձանց հետ անհատական աշխատանքներ են իրականացվում։ 05.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-05T20:48+0400
2023-10-05T20:48+0400
2023-10-05T20:49+0400
անահիտ ավանեսյան
արցախ
բռնի տեղահանված
բուժաշխատող
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43389534_0:0:1600:901_1920x0_80_0_0_b250f1984a3bac29a384487ae5b827b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 216 անձ արդեն իսկ դիմել և հայտավորվել է հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատելու համար։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նրա խոսքով` շարունակվում է բուժաշխատողների ակտիվ հաշվառումը, որպեսզի հնարավորություն լինի սեղմ ժամկետներում իրականացնել նրանց համար անհրաժեշտ վերապատրաստումների, հավաստագրումների ողջ գործընթացը, ինչպես նաև Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց տեղավորումը։Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված https://www.workforall.am/ կայքում այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա։Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43389534_170:0:1590:1065_1920x0_80_0_0_b7e55b245aee9650676bd7745c3dfdd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, արցախ, բռնի տեղահանված, բուժաշխատող, բժիշկ
անահիտ ավանեսյան, արցախ, բռնի տեղահանված, բուժաշխատող, բժիշկ
ԼՂ–ից տեղահանված 216 անձ հայտավորվել է բուժհաստատություններում աշխատելու համար
20:48 05.10.2023 (Թարմացված է: 20:49 05.10.2023) Անահիտ Ավանեսյանը նշում է` դիմած անձանց հետ անհատական աշխատանքներ են իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 216 անձ արդեն իսկ դիմել և հայտավորվել է հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատելու համար։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` շարունակվում է բուժաշխատողների ակտիվ հաշվառումը, որպեսզի հնարավորություն լինի սեղմ ժամկետներում իրականացնել նրանց համար անհրաժեշտ վերապատրաստումների, հավաստագրումների ողջ գործընթացը, ինչպես նաև Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց տեղավորումը։
«216 հոգի արդեն դիմել է և հայտավորվել։ Մենք նրանց հետ անհատական աշխատանքներ ենք իրականացնում։ Ըստ կրթական և մասնագիտական կարիքների՝ այդ անձինք կստանան բոլոր ծառայությունները։ Այս պահին առկա է 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք (նախարարության կայքում ցանկը կա)»,– նշեց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված https://www.workforall.am/ կայքում այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։