https://arm.sputniknews.ru/20231005/kajun-ev-bargavatsh-kvovkasy-bkhum-e-em-shaheric-sharl-mishely-lernajin-gharabaghi-masin-66897277.html
Կայուն և բարգավաճ Կովկասը բխում է ԵՄ շահերից. Շառլ Միշելը` Լեռնային Ղարաբաղի մասին
Կայուն և բարգավաճ Կովկասը բխում է ԵՄ շահերից. Շառլ Միշելը` Լեռնային Ղարաբաղի մասին
Sputnik Արմենիա
Եվրախորհրդի ղեկավարը կարծում է, որ դժվարությունների ու խոչընդոտների առկայության պարագայում դիվանագիտական ջանքեր են պետք։ 05.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-05T15:15+0400
2023-10-05T15:15+0400
2023-10-05T15:17+0400
շառլ միշել
լեռնային ղարաբաղ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59630626_0:0:1600:901_1920x0_80_0_0_b16b748573ecfd789bea025893c3429b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը շարունակելու է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն աջակցելու համար։ Գրանադայում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։Նրա խոսքով` դժվարությունների ու խոչընդոտների առկայության պարագայում դիվանագիտական ջանքեր են պետք:Հիշեցնենք` այսօր Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ հնգակողմ հանդիպումը չի կայանա, բայց իր գլխավորած պատվիրակությունն այնուամենայնիվ կմեկնի Իսպանիա։ՀՀ վարչապետն Իսպանիա է մեկնել երեկ` հոկտեմբերի 4-ին։ Նա այսօր Գրանադա քաղաքում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին։Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդները Գրանադայում հանդիպում կանցկացնեն՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59630626_0:0:1424:1067_1920x0_80_0_0_d9f334c1facd00e42b1faadd0574b3ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ միշել, լեռնային ղարաբաղ, եվրամիություն
շառլ միշել, լեռնային ղարաբաղ, եվրամիություն
Կայուն և բարգավաճ Կովկասը բխում է ԵՄ շահերից. Շառլ Միշելը` Լեռնային Ղարաբաղի մասին
15:15 05.10.2023 (Թարմացված է: 15:17 05.10.2023) Եվրախորհրդի ղեկավարը կարծում է, որ դժվարությունների ու խոչընդոտների առկայության պարագայում դիվանագիտական ջանքեր են պետք։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը շարունակելու է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն աջակցելու համար։ Գրանադայում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Նրա խոսքով` դժվարությունների ու խոչընդոտների առկայության պարագայում դիվանագիտական ջանքեր են պետք:
«Մենք համոզված ենք, որ կայուն և բարգավաճ Կովկասը բխում է Եվրոպական միության շահերից», - հավելել է Միշելը:
Հիշեցնենք` այսօր Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը
հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական»
դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։
Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ
հնգակողմ հանդիպումը չի կայանա, բայց իր գլխավորած պատվիրակությունն այնուամենայնիվ կմեկնի Իսպանիա։
ՀՀ վարչապետն
Իսպանիա է մեկնել երեկ` հոկտեմբերի 4-ին։ Նա այսօր Գրանադա քաղաքում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին։
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդները
Գրանադայում հանդիպում կանցկացնեն՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը: