00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի բանկերում գրավադրված ոսկուն և վարկային միջոցներին

© Photo : Benoît Prieur / Public domain«Արցախբանկը»՝ Ստեփանակերտում
«Արցախբանկը»՝ Ստեփանակերտում - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
«Արցախբանկը»՝ Ստեփանակերտում
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 19–ից հետո շատ արցախահայեր բռնի տեղահանվեցին ՀՀ դատարկաձեռն` ուղղակի փախչելով թշնամու ուղիղ նշանառությունից։ Եվ, բնական է, որ այս դեպքում բանկային պարտավորությունների և բանկերում գրավադրված ոսկու կամ վարկային միջոցների մասին մտածելու ժամանակը չէր։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Արցախում գործունեություն ծավալած հայաստանյան 7 առևտրային բանկերն այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած հնարավոր խնդիրները, որի արդյունքում ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն և կներկայացվեն։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 24–ին Սյունիքի Կոռնիձոր համայնք ժամանեց Արցախից բռնի տեղահանվածների առաջին խումբը, սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որով 2024 թ. հունվարի 1–ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Այս պահի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 100 632։
Sputnik Արմենիան ՀՀ ԿԲ–ից փորձել է ճշտել` ի՞նչ լուծումներ է տեսնում ՀՀ կենտրոնական բանկը մի իրավիճակում, երբ սեպտեմբերի 19–ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն Արցախում գործող բանկերում թողել են գրավադրված թանկարժեք իրեր, ոսկեղեն, նաև ավանդներ, ոմանք էլ ունեն հիպոթեքային պարտավորություններ։
Ի տարբերություն ՀՀ ԿԲ–ի, որը տվել էր ընդհանրական պատասխան, առանձին առևտրային բանկեր արդեն հանդես են եկել հայտարարություններով, թե ինչ են արել կամ պատրաստվում անել այս իրավիճակում։
Մասնավորապես, «Արարատբանկը» պաշտոնական հայտարարություն է տարածել` նշելով, որ բռնի տեղահանման օրերին Ստեփանակերտի մասնաճյուղ դիմած ավելի քան 400 վարկառուի վերադարձվել են ոսկյա զարդերը, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։
«Արարատբանկի ջանքերով «Ստեփանակերտ» մասնաճյուղում գրավադրված ոսկյա զարդերը, որոնք չեն բաժանվել այդ մասնաճյուղում, տեղափոխվել են Երևան»,– նշել են բանկից։
Որոշողը բանկն է. ինչո՞ւ են վարկերի տոկոսներն ակտիվորեն բարձրացնում, դժկամությամբ իջեցնում
«Արցախբանկ» ՓԲԸ–ից էլ տեղեկացնում են, որ որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական հաստատություն` Երևանում գործող մասնաճյուղերը շարունակում են բնականոն ռեժիմով իրականացնել բանկային ծառայությունների լիարժեք սպասարկել, մասնավորապես, ներդրված ավանդները, հաշիվները, տեղական և միջազգային բանկային քարտերը:
Նշենք, որ Արցախում գործունեություն ծավալած հայաստանյան 7 առևտրային բանկերն, ընդհանուր առմամբ, ունեին 20 մասնաճյուղ և բազմաթիվ բանկոմատներ։ Ամենամեծ թվով մասնաճյուղերն ուներ «Արցախբանկը», մնացած 11 մասնաճյուղերը պատկանում էին «Հայբիզնեսբանկին», «Արդշինբանկին», «Յունիբանկին», «Հայէկոնոմբանկին», «Կոնվերս Բանկին» և «Արարատբանկին»:
Ինչպե՞ս են 100 000 դրամը ստանալու Արցախից բռնի տեղահանված ու բանկային քարտ չունեցող անձինք
ՀՀ ԿԲ–ից նաև տեղեկացնում են, որ Արցախում գործող բոլոր այս բանկերը ՀՀ տարածքում լիցենզավորված և գրանցված բանկերի մասնաճյուղեր են: «Համապատասխանաբար, քաղաքացիների սպասարկումն իրականացվում և իրականացվելու է անկախ նրանց գտնվելու վայրից»,– ընդգծել են ՀՀ ԿԲ–ից:
Թե որքան վարկեր և ավանդներ են եղել Արցախում գործող բանկերում, ԿԲ-ն տվյալներ չի հայտնում։
Իսկ ի՞նչ լուծումներ է առաջարկում ՀՀ կառավարությունը։
Պաշտոնական հստակ հայտարարություն այս պահին դեռևս չկա։ Միայն ՀՀ Ազգային ժողովի` հոկտեմբերի 3–ի նիստի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ ՀՀ միջպետական վարկը Լեռնային Ղարաբաղին կազմում է 1 տրլն 150 միլիարդ դրամ:
«ԼՂ կառավարությունը հայաստանյան բանկերին պարտք է ահավոր մեծ ծավալի գումարներ, խոսքը մոտավորապես 200 մլրդ դրամից ավելիի մասին է: ԼՂ–ում տարբեր հիմնադրամներ են եղել, որոնք 80 մլրդ դրամից ավելի պարտատոմսեր են թողարկել, որոնք գնել են հայաստանյան բանկերը։ Մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու դրանց հետ կապված»,– ասել էր նա։
Իշխող խմբակցության տնտեսագետ պատգամավորի դիտարկմամբ` կամ այդ գումարները ՀՀ կառավարությունը թողնելու է բանկերի վրա` բարդ խնդրի առաջ կանգնեցնելով բանկային համակարգը, կամ վերցնելու է իր վրա` այդպիսով ավելացնելով ՀՀ պետական պարտքը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28–ին կառավարության նիստին ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար, որի մեծությունն անհրաժեշտության դեպքում կավելացվի։
Լրահոս
0