00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՌՀ–ն ռուսական հեռուստաալիքների հեռարձակման պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել

© Sputnik / Andranik GhazaryanՀեռուստացույց դիտող աղջիկ. արխիվային լուսանկար
Հեռուստացույց դիտող աղջիկ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Բաժանորդագրվել
Ռուսական որոշ ալիքներում թոք շոուների բովանդակության հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվում է Հայաստանում։ Վերջին անգամ այդ մասին խոսվել է ավելի քան 2 տարի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել։ Տեղեկությունը Sputnik Բլիժնեե Զարուբեժիեի հետ հարցազրույցում հայտնել է գերատեսչության ղեկավար Տիգրան Հակոբյանը։
«Հարված ժողովրդավարությանը». Զախարովան` ՀՀ–ում ռուսական ալիքների հնարավոր փակման մասին
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:
Հակոբյանի խոսքով՝ դա պատգամավորի անձնական նախաձեռնությունը չէր, այստեղ խոսքը «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք համաշխարհային ցանց» ալիքների խախտումների մասին է:
«Բացի ռուսականից, այլ արտասահմանյան հեռարձակողներ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում չկան։ Դա քաղաքական որոշում էր՝ հնարավորություն տալ մեր դաշնակիցներին հեռարձակվել մեր տարածքում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետաքրքրությունը և այն, որ մենք շատ ռուսախոս ունկնդիրներ ունենք։ Բայց դրանից օգտվելն ու նման կոնտենտ ներկայացնելը (խախտումներով, – խմբ.), կարծում եմ, սխալ է։ Մենք բացարձակ ազատ երկիր ունենք, պարզապես կան ինչ-որ սահմաններ, որոնք չի կարելի խախտել», - նշել է նա։
Կարգավորիչի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ խոսքը միայն հանրային մուլտիպլեքսի (ոչ կաբելային հեռարձակման) մասին է, որն ունի իր փիլիսոփայությունը, հեռարձակման հայեցակարգը, որոնք խախտելու իրավունք չունեն նույնիսկ տեղական կոմերցիոն ալիքները:
Հակոբյանը նաև մատնանշել է այն փաստը, որ Հայաստանը միակ հետխորհրդային հանրապետությունն է, որի հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքները են հեռարձակվում: Ռուսական ալիքներ հանրային մուլտիպլեքսում չկան նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանը (ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ) կամ Տաջիկստանը (ՀԱՊԿ անդամ), որոնք նույնպես Ռուսաստանի դաշնակիցներն են։
Կարասինն արձագանքել է ՀՀ–ում ռուսական ալիքների հնարավոր անջատման մասին հայտարարությանը
Ինչ վերաբերում է հայկական մալուխային ցանցերին, ապա այստեղ ռուսական ալիքների և ամերիկյան ու եվրոպական հեռուստաընկերությունների ռուսալեզու ծրագրերի լիակատար գերակայություն է նկատվում։ Այնպես որ, ռուսալեզու ալիքների հեռուստադիտողների իրավունքների ոտնահարման մասին խոսք չկա։
Ի դեպ, «ՄԻՐ» հեռուստաընկերությունը արտասահմանյան հեռարձակող չի համարվում, քանի որ այն միջպետական հեռուստառադիոընկերություն է, որի հիմնադիրը նաև Հայաստանն է: Ընդ որում. Հակոբյանի խոսքով` այդ հեռուստաընկերությունը չի արել խախտումներ, որոնք թույլ են տալիս «ՌՏՌ-Պլանետան» և «Առաջին ալիքը»:
Լրահոս
0