https://arm.sputniknews.ru/20231005/hrdeh-vajqum-heghuk-gazi-vergetnja-rezervuarum-kan-tuzhatsner-66876673.html
Հրդեհ Վայքի հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում. կան տուժածներ
Հրդեհ Վայքի հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում. կան տուժածներ
Sputnik Արմենիա
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ 05.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-05T10:06+0400
2023-10-05T10:06+0400
2023-10-05T10:23+0400
հրդեհ
ներքին գործերի նախարարություն (նգն)
գազ
վայք
վայոց ձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66875849_161:0:1237:605_1920x0_80_0_0_335393b85fe91f8c3908b35e58f35246.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի գազի լիցքավորման կետերից մեկում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։Նշվում է` հոկտեմբերի 4-ին, ժամը 23։06-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն- ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:ՆԳՆ–ից խոստանում են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։shamshyan.com–ը որոշ մանրամասներ է հայտնել դեպքից։ Կայքը գրել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 50-ամյա Տիգրան Բաբայանը, 32-ամյա Ժորիկ Բաբայանը և 41-ամյա Միսակ Մարգարյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Ժամանելուց հետո հրշեշ-փրկարարները մոտակա բնակելի տների բնակիչներին հորդորել են լքել բնակարանները, իսկ Ջերմուկի խճուղի թիվ 61 բազմաբնակարան շենքից 12 բնակչի փրկարար ծառայողները տարահանել և ուղեկցել են անվտանգ տարածք։
վայք
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66875849_296:0:1103:605_1920x0_80_0_0_c0e462d66d29ab8e5c3558f27ec83b18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, ներքին գործերի նախարարություն (նգն), գազ, վայք, վայոց ձոր
հրդեհ, ներքին գործերի նախարարություն (նգն), գազ, վայք, վայոց ձոր
Հրդեհ Վայքի հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում. կան տուժածներ
10:06 05.10.2023 (Թարմացված է: 10:23 05.10.2023) Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի գազի լիցքավորման կետերից մեկում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է` հոկտեմբերի 4-ին, ժամը 23։06-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետերից մեկում՝ մոտ 15 տոննա տարողությամբ հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն- ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
ՆԳՆ–ից խոստանում են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։
shamshyan.com–ը որոշ մանրամասներ է հայտնել դեպքից։ Կայքը գրել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 50-ամյա Տիգրան Բաբայանը, 32-ամյա Ժորիկ Բաբայանը և 41-ամյա Միսակ Մարգարյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Ժամանելուց հետո հրշեշ-փրկարարները մոտակա բնակելի տների բնակիչներին հորդորել են լքել բնակարանները, իսկ Ջերմուկի խճուղի թիվ 61 բազմաբնակարան շենքից 12 բնակչի փրկարար ծառայողները տարահանել և ուղեկցել են անվտանգ տարածք։