https://arm.sputniknews.ru/20231005/hhum-usucichneri-dasazhamery-kkrtshatven-ashkhatavardzery-kbardzranan-66880639.html
ՀՀ–ում ուսուցիչների դասաժամերը կկրճատվեն, աշխատավարձերը կբարձրանան
ՀՀ–ում ուսուցիչների դասաժամերը կկրճատվեն, աշխատավարձերը կբարձրանան
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարի ներկայացրած նախագծով վերանայվեց և հաստատվեց ՀՀ–ում դասավանդող 38 հազար ուսուցիչների աշխատաժամանակը։ 05.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-05T12:04+0400
2023-10-05T12:04+0400
2023-10-05T12:06+0400
ուսուցիչ
աշխատավարձ
դասարան
հայաստան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28858910_0:0:1451:816_1920x0_80_0_0_1053ca3a93cbb2dd9aaa42b4ffe5f06c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ուսուցիչների դասաժամերը կկրճատվեն, աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` իր խոսքը սկսելով ուսուցչի տոնին ուղղված շնորհավորանքով։400.000 դրամ և ավել աշխատավարձ ստացող ուսուցիչները մի քանի տասնյակից շատ են. ԿԳՄՍ նախարարՆախարարի ներկայացրած նախագծով վերանայվեց և հաստատվեց ՀՀ–ում դասավանդող 38 հազար ուսուցիչների աշխատաժամանակը։Անդրեասյանի խոսքով` այս պահին ուսուցչի 1 դրույքի ծանրաբեռնվածությունը կազմում է շաբաթական 22 ժամ, ինչը թույլ չի տալիս կրթական նոր չափորոշիչներով առաջադրված խնդիրները լուծել։Ըստ նրա` այս գործընթացը տեղի կունենա փուլային տարբերակով։Նախարարը տեղեկացրեց, որ 2023–ի սեպտեմբերից ՀՀ հանրակրթական հաստատությունների 2–րդ, 5–րդ, 7–րդ դասարաններում այդ մեխանիզմն արդեն գործում է, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է ներառել մյուս դասարանները ևս։Աշխատանք գտնելը բարդ կլինի. Արցախի ուսուցիչներից քանի՞սն են իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍՆԱնդրեասյանը հավաստիացրեց, որ այս նախագիծը կնպաստի ոչ միայն ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, այլև կրթության որակի բարելավմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28858910_0:0:1289:967_1920x0_80_0_0_5a544b6b21d2262585ceb4da8627dc75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուսուցիչ, աշխատավարձ, դասարան, հայաստան, հհ կառավարություն
ուսուցիչ, աշխատավարձ, դասարան, հայաստան, հհ կառավարություն
ՀՀ–ում ուսուցիչների դասաժամերը կկրճատվեն, աշխատավարձերը կբարձրանան
12:04 05.10.2023 (Թարմացված է: 12:06 05.10.2023) ԿԳՄՍ նախարարի ներկայացրած նախագծով վերանայվեց և հաստատվեց ՀՀ–ում դասավանդող 38 հազար ուսուցիչների աշխատաժամանակը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ուսուցիչների դասաժամերը կկրճատվեն, աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` իր խոսքը սկսելով ուսուցչի տոնին ուղղված շնորհավորանքով։
Նախարարի ներկայացրած նախագծով վերանայվեց և հաստատվեց ՀՀ–ում դասավանդող 38 հազար ուսուցիչների աշխատաժամանակը։
Անդրեասյանի խոսքով` այս պահին ուսուցչի 1 դրույքի ծանրաբեռնվածությունը կազմում է շաբաթական 22 ժամ, ինչը թույլ չի տալիս կրթական նոր չափորոշիչներով առաջադրված խնդիրները լուծել։
«Այժմ առաջարկվում է 1-4–րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար սահմանել 1 դրույքի շաբաթական ծանրաբեռնավածությունը 18 ժամ, 5-12–րդ դասարաններում` 20 ժամ։ Սա կհանգեցնի տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների աշխատավարձերի 20 տոկոս աճի, 5-12–րդ դասարաններում` 10 տոկոս աճի»,– հայտարարեց նախարարը։
Ըստ նրա` այս գործընթացը տեղի կունենա փուլային տարբերակով։
Նախարարը տեղեկացրեց, որ 2023–ի սեպտեմբերից ՀՀ հանրակրթական հաստատությունների 2–րդ, 5–րդ, 7–րդ դասարաններում այդ մեխանիզմն արդեն գործում է, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է ներառել մյուս դասարանները ևս։
Անդրեասյանը հավաստիացրեց, որ այս նախագիծը կնպաստի ոչ միայն ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, այլև կրթության որակի բարելավմանը։