https://arm.sputniknews.ru/20231005/granadajum-pashinjany-verahastatec-tshanachum-e-adrbejani-taratsqajin-ambvoghjakanutjuny-66923951.html
Գրանադայում Փաշինյանը վերահաստատեց` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
Գրանադայում Փաշինյանը վերահաստատեց` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
Sputnik Արմենիա
Եվրոպական առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ 05.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-05T19:52+0400
2023-10-05T19:52+0400
2023-10-05T19:58+0400
գրանադա
նիկոլ փաշինյան
օլաֆ շոլց
շառլ միշել
էմանուել մակրոն
հայաստան
լեռնային ղարաբաղ
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։Ըստ հայտարարության` կողմերը «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։Նրանք կոչ են արել ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և վերաբացել բոլոր սահմանները, ներառյալ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչպես նաև բացել տարածաշրջանային տրանսպորտային կապերը, որոնք հիմնված են երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:Շառլ Միշելը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը իրենց աջակցությունն են հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը ՝ բոլոր հարթություններով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից:Նրանք համաձայնել են Հայաստանին լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության հետ` կապված ԼՂ–ից հայերի հոսքի հետ։Եվրոպական առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհայտ կորածների ճակատագրի լուծման հարցում, ինչպես նաև աջակցել ականազերծման աշխատանքներին:Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:Շառլ Միշելն ու նրա գործընկերները պետք է մտածեին ԼՂ-ի հայերի ճակատագրի մասին. Պուտին
գրանադա
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրանադա, նիկոլ փաշինյան, օլաֆ շոլց, շառլ միշել, էմանուել մակրոն, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ, ադրբեջան
գրանադա, նիկոլ փաշինյան, օլաֆ շոլց, շառլ միշել, էմանուել մակրոն, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ, ադրբեջան
Գրանադայում Փաշինյանը վերահաստատեց` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
19:52 05.10.2023 (Թարմացված է: 19:58 05.10.2023) Եվրոպական առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։
Ըստ հայտարարության` կողմերը «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։
«Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի չկիրառման և դրա սպառնալիքի սկզբունքը։ Ընդգծել են կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանագծման աշխատանքների հրատապ անհրաժեշտությունը»,– գրված է հայտարարությունում։
Նրանք կոչ են արել ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և վերաբացել բոլոր սահմանները, ներառյալ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչպես նաև բացել տարածաշրջանային տրանսպորտային կապերը, որոնք հիմնված են երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:
Շառլ Միշելը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը իրենց աջակցությունն են հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը ՝ բոլոր հարթություններով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից:
Նրանք համաձայնել են Հայաստանին լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության հետ` կապված ԼՂ–ից հայերի հոսքի հետ։
«Այդ փախստականները պետք է հնարավորություն ունենան ազատորեն իրականացնել իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրենց իրավունքը՝ առանց որևէ պայմանի միջազգային հսկողության ներքո և պատշաճ հարգանքով իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Եվրոպական առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհայտ կորածների ճակատագրի լուծման հարցում, ինչպես նաև աջակցել ականազերծման աշխատանքներին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Քառակողմ հանդիպման ժամանակ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: