00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրանադայի չկայացած հանդիպումը. Ալիևն արդեն բանակցություններն էլ է արհամարհում

© Photo : press office of the Government of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այն ժամանակ Բաքուն դեռ այնքան համարձակություն չուներ, որ հրաժարվեր մասնակցել որևէ հանդիպման միայն այն պատճառով, որ Ֆրանսիան մասնակցում է, իսկ Թուրքիային չեն հրավիրում։
Եվրոպացի առաջնորդները տարին չորս անգամ ոչ պաշտոնական հանդիպումներ են անցկանում։ Այս տարվա հոկտեմբերին նրանք որոշել են հավաքվել Միջերկրականի ափից ոչ հեռու գտնվող, նռնենիների այգիներով շրջապատված Գրանադա գողտրիկ քաղաքում։ Հենց այնտեղ էլ հինգշաբթի օրը պետք է բանակցեին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի ղեկավարի ներկայությամբ։ Բայց չստացվեց՝ Ալիևը հրաժարվեց գալ Իսպանիա։ Ինչո′ւ։
Շրջանառվող վարկածը սա է՝ Բաքուն առաջարկել է, որ հանդիպմանը մասնակցի նաև թուրքական կողմը, սակայն Փարիզն առարկել է։ Սա ինչ-որ արտառոց, անսպասելի բան չէ։ Եթե հիշում եք, դեռ տարիներ առաջ, երբ ակտիվորեն գործում էր Մինսկի խումբը, Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որպեսզի Թուրքիան ընդգրկվի այդ խմբի համանախագահների կազմում, բայց ապարդյուն։ Սակայն այն ժամանակ Բաքուն դեռ այնքան համարձակություն չուներ, որ հրաժարվեր մասնակցել որևէ հանդիպման միայն այն պատճառով, որ Ֆրանսիան մասնակցում է, իսկ Թուրքիային չեն հրավիրում։ Հիմա արդեն համարձակություն ունի, իսկ բանակցելու ցանկություն այնքան էլ չունի։ Պատճառն ակնհայտ է՝ ինչի՞ս է պետք փոխադարձ համաձայնության հասնելու բարդ գործընթացը, եթե ամեն ինչ կարող եմ շատ արագ ուժով լուծել։
Ակնհայտ է, որ հիմա բոլորովին նոր փուլ է սկսվում այն ճանապարհին, որը ենթադրաբար տանում է դեպի այսպես կոչված՝ Խաղաղության պայմանագրի ստորագրում։ Ուզենք, թե չուզենք, պիտի փաստենք, որ մի վիճահարույց խնդիր պակասեց՝ հենց Արցախի ղեկավարի հրամանագրով հունվարի մեկից Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը լուծարվում է։ Եվ ուրեմն, կողմերն ընդհուպ մոտեցել են այն երկու հարցերին, որոնք 2020 թվականի պատերազմից հետո հայաստանցիներին հուզել են ոչ պակաս, քան Արցախի ճակատագիրը՝ Սյունիք և արևելյան սահմաններ։
Եթե նույնիսկ լուրջ չընդունենք այն պնդումները, թե Բաքուն ուզում է տիրանալ ողջ Սյունիքին, ակնհայտ է, որ Ադրբեջանը ամեն ինչ անում և անելու է հայերի նկատմամբ հաղթանակից առավելագույնը կորզելու համար և շարունակելու է համառորեն առաջ տանել իր սևեռուն գաղափարը՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ պիտի միանա Բաքվի համար ամենաշահեկան պայմաններով։ Այսինքն, ասո՞ւմ եք՝ «միջանցքը» ձեզ համար «կարմիր գիծ» է, քանի՜ այդպիսի գիծ ենք հատել, և դուք ոչինչ չեք կարողացել հակադրել, այս մեկն էլ կմարսեք։
Այնինչ, Երևանը, ինչպես նշեց Հայաստանի վարչապետը Գրանադա մեկնելու նախօրեին, պնդում է, որ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա «երկրների ինքնիշխանության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա»։ Անկեղծ ասենք՝ էս հարցում էլ միջազգային հանրության հետ մեծ հույսեր չպիտի կապենք, որովհետև եթե ես իմ «Նիսսանով» սլանում եմ որևէ ավտոմայրուղիով, ինձ համար ամենակարևորն այն է, որ այդ ճանապարհը գործում է, իսկ թե ինչ սկզբունքով է գործում, դա ինձ համար բացարձակ որևէ նշանակություն չունի։
Անպատասխան հարց. իսկ Արցախի հարցում ինչո՞ւ էինք ապավինում միջազգային հանրության օգնությանը
Կարելի է ենթադրել նաև, որ այսուհետ ավելի ու ավելի առարկայական է շոշափվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցը, որը Սյունիքի հարցից պակաս բարդ չէ։ Միգուցե շատ ավելի բարդ է, քանզի էս դեպքում մենք գործ ունենք կատարված փաստի հետ։ Աննախադեպ փաստի, որովհետև դժվար թե հայաստանցիներից գեթ մեկը հիշի, թե նախկինում երբ է «Կալաշնիկովով» զինված ադրբեջանցին մտել Հայաստանի ինքնիշխան տարածք, մանավանդ ամրացել այնտեղ։
Եվ եթե մենք պահանջ ենք դնում, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթացն սկսելուց առաջ ադրբեջանական ստորաբաժանումները պիտի անվերապահորեն դուրս բերվեն մեր հողերից, պարտավոր ենք Գրանադայում ներկայացնել եվրոպացիներին, թե մեր պատկերացմամբ ի′նչ գործոնների ազդեցության տակ կարելի է այդ բանին հասնել։ Իսկ եթե սկսենք երկար-բարակ բացատրել, թե ինչու ենք ցանկանում, որ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացվի 1975 թվականի քարտեզների հիման վրա, վախենամ՝ Եվրոպայում ընդհանրապես ոչ ոք բան չհասկանա։ Անգամ մենք՝ շարքային քաղաքացիներս, մինչև հիմա շատ աղոտ պատկերացում ունենք այդ քարտեզային նրբությունների մասին։
Արցախից բռնի տեղահանվածները - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2023
Պատմության դասերը. զիջողական քաղաքականության և օտար ուժերին ապավինելու տխուր հետևանքները
Հոռետես չլինենք, բայց չկորցնենք նաև իրատեսությունը, քանզի այնուամենայնիվ որոշեցինք գնալ Իսպանիա, Գրանադայից գոնե առաժմ կարելի է ակնկալել ընդամենը մի դրական բան՝ եվրոպացի լիդերները հստակ կձևակերպեն սկզբունքային դիրքորոշումը. եթե Ղարաբաղի հարցում աշխարհը հիմնականում հակված չէր պաշտպանելու հայերի անկախական տրամադրությունները, ապա այժմ միջազգային հանրությունը միանշանակ անընդունելի կհամարի ցանկացած ոտնձգություն ինքնիշխան Հայաստանի դեմ։ Բոլոր դեպքերում փաստենք՝ Արցախի կորստից հետո ճանապարհը դեպի խաղաղություն ոչ թե դյուրանում է, այլ գնալով ավելի ու ավելի փշոտ է դառնում։
Լրահոս
0