https://arm.sputniknews.ru/20231005/cndabanutjun-e-arman-eghvojany-arshak-karapetjani-hajtararutjan-masin-66888321.html
«Ցնդաբանություն է». Արման Եղոյանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին
«Ցնդաբանություն է». Արման Եղոյանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունների վերաբերյալ հարցը վիրավորում է ՔՊ–ական պատգամավորի բանականությունը։ 05.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-05T13:32+0400
2023-10-05T13:32+0400
2023-10-05T13:34+0400
հայաստան
արման եղոյան
արշակ կարապետյան
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/35/17603587_0:0:1600:901_1920x0_80_0_0_12617045b8b2bdcbbcea74c6eab6f3d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «ցնդաբանություն» է որակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանի հայտարարությունը, թե ՀՀ կառավարության ղեկավարն է Ադրբեջանին դիմել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու նպատակով որոշել է նոր քաղաքական շարժում ձևավորել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախկին պաշտոնյան նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է, քանի որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈւ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈւ–ի ուղղությամբ։«Ամոթ է նույնիսկ, խնդրում եմ էլի, կներեք էլի, նույնիսկ նման հարց տալը վիրավորական է հնչում: Եթե մարդիկ հույս ունեն, որ նման ցնդաբանություններով պետք է քաղաքականություն մտնեն, չգիտեմ՝ ինչ ասեմ»,- ասաց Եղոյանը:Անդրադառնալով Կարապետյանի մեկ այլ հայտարարությանը, թե իրեն աշխատանքից ազատել են Հայաստանի պետական սահմանը խախտելու դեպքում Ադրբեջանի ԶՈւ-ի ուղղությամբ կրակ բացելու հրամանի համար` պատգամավորը նշեց, որ այդտեղ մեկնաբանելու բան չկա։Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021թ–ի օգոստոսի 2–ին։ Նույն թվականի նոյեմբերի 15–ին նա պաշտոնանկ էր արվել։Արշակ Կարապետյանը չէր շտապում մեղադրել ՀՀ իշխանություններին. Տիգրան Աբրահամյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/35/17603587_180:0:1600:1065_1920x0_80_0_0_94b3e282bbc595fa7bc94bda4885f6fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման եղոյան, արշակ կարապետյան, ռուբեն վարդանյան
հայաստան, արման եղոյան, արշակ կարապետյան, ռուբեն վարդանյան
«Ցնդաբանություն է». Արման Եղոյանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին
13:32 05.10.2023 (Թարմացված է: 13:34 05.10.2023) ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունների վերաբերյալ հարցը վիրավորում է ՔՊ–ական պատգամավորի բանականությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «ցնդաբանություն» է որակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանի հայտարարությունը, թե ՀՀ կառավարության ղեկավարն է Ադրբեջանին դիմել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար
Արշակ Կարապետյանը Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու նպատակով որոշել է նոր քաղաքական շարժում ձևավորել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախկին պաշտոնյան նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է, քանի որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈւ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈւ–ի ուղղությամբ։
«Ամոթ է նույնիսկ, խնդրում եմ էլի, կներեք էլի, նույնիսկ նման հարց տալը վիրավորական է հնչում: Եթե մարդիկ հույս ունեն, որ նման ցնդաբանություններով պետք է քաղաքականություն մտնեն, չգիտեմ՝ ինչ ասեմ»,- ասաց Եղոյանը:
Անդրադառնալով Կարապետյանի մեկ այլ հայտարարությանը, թե իրեն աշխատանքից ազատել են Հայաստանի պետական սահմանը խախտելու դեպքում Ադրբեջանի ԶՈւ-ի ուղղությամբ կրակ բացելու հրամանի համար` պատգամավորը նշեց, որ այդտեղ մեկնաբանելու բան չկա։
«Դուք լուրջ ակնկալում եք, որ այդ հարցին ես պետք է պատասխանե՞մ։ Դուք այդքան աղբյուրներ ունեք, կարող եք ժամանակագրությունը նայել։ Ե՞ս պետք է ասեմ, թե ում հրամանով ինչ է եղել կամ ում հրամանի բացակայությամբ է տեղի ունեցել։ Այդ հարցը վիրավորում է իմ բանականությունը։ ՀՀ սահմանները պաշտպանելու համար որևէ մեկը չի կարող պաշտոնանկ արվել։ Դրա համար մարդիկ խրախուսում, կոչում են ստանում», - ասաց նա։
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021թ–ի օգոստոսի 2–ին։ Նույն թվականի նոյեմբերի 15–ին նա պաշտոնանկ էր արվել։