https://arm.sputniknews.ru/20231005/arshak-karapetjany-cher-shtapum-meghadrel-hh-ishkhanutjunnerin-tigran-abrahamjan-66881182.html
Արշակ Կարապետյանը չէր շտապում մեղադրել ՀՀ իշխանություններին. Տիգրան Աբրահամյան
Արշակ Կարապետյանը չէր շտապում մեղադրել ՀՀ իշխանություններին. Տիգրան Աբրահամյան
Sputnik Արմենիա
Պատգամավորն Արշակ Կարապետյանին առաջարկում է հանրայնացնել իր հայտարարություններն ապացուցող փաստերը, քանի որ դրանից հանրությունը միայն կշահի։ 05.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-05T12:13+0400
2023-10-05T12:13+0400
2023-10-05T13:32+0400
հայաստան
արշակ կարապետյան
տիգրան աբրահամյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/18/33604558_0:76:1100:695_1920x0_80_0_0_67fb3d77823f778b4cb40fc7cc9c029d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այն, որ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն այս իշխանություններին դավաճան է համարում, նորություն էր։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու նպատակով որոշել է նոր քաղաքական շարժում ձևավորել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախկին պաշտոնյան նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է, քանի որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈւ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈւ–ի ուղղությամբ։Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Արշակ Կարապետյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները՝ նշելով, որ եթե ՊՆ նախկին ղեկավարին հայտնի են ինչ-որ կարևոր փաստեր, ապա թող դրանք հրապարակի, հանրությունը դրանից միայն կշահի:Ինչ վերաբերում է Կարապետյանի հայտարարությանը, թե հայաստանյան իշխանություններն են դիմել Ադրբեջանին՝ խնդրելով Ռուբեն Վարդանյանին բաց չթողնել Արցախից, ապա, ինչպես նշեց պատգամավորը, դա չի բացառվում՝ դատելով ՀՀ իշխանությունների քաղաքականությունից, բայց եթե կան կոնկրետ ապացույցներ, փաստեր, ապա դրանք պետք է հրապարակվեն։Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 2-ին և պաշտոնից ազատվել նույն թվականի նոյեմբերին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/18/33604558_37:0:1064:770_1920x0_80_0_0_3306d3ac3271295d4f7f786c5d8b6060.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արշակ կարապետյան, տիգրան աբրահամյան, նիկոլ փաշինյան
հայաստան, արշակ կարապետյան, տիգրան աբրահամյան, նիկոլ փաշինյան
Արշակ Կարապետյանը չէր շտապում մեղադրել ՀՀ իշխանություններին. Տիգրան Աբրահամյան
12:13 05.10.2023 (Թարմացված է: 13:32 05.10.2023) Պատգամավորն Արշակ Կարապետյանին առաջարկում է հանրայնացնել իր հայտարարություններն ապացուցող փաստերը, քանի որ դրանից հանրությունը միայն կշահի։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այն, որ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն այս իշխանություններին դավաճան է համարում, նորություն էր։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար
Արշակ Կարապետյանը Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու նպատակով որոշել է նոր քաղաքական շարժում ձևավորել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախկին պաշտոնյան նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է, քանի որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈւ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈւ–ի ուղղությամբ։
«Նա ո՛չ պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնելու ընթացքում է նման հայտարարություն արել, ո՛չ էլ պաշտոնից ազատելուց հետո, թե նրա մոտ ինչ նոր գաղափարներ են ծնվել, ինչու է որոշել իրական գնահատականներն այսօր հնչեցնել, ինձ համար երկրորդական հարց է, դեռևս չեմ ցանկանում առավել ծավալվել այս թեմայով»,– նշեց Աբրահամյանը։
Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Արշակ Կարապետյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները՝ նշելով, որ եթե ՊՆ նախկին ղեկավարին հայտնի են ինչ-որ կարևոր փաստեր, ապա թող դրանք հրապարակի, հանրությունը դրանից միայն կշահի:
Ինչ վերաբերում է Կարապետյանի հայտարարությանը, թե հայաստանյան իշխանություններն են դիմել Ադրբեջանին՝ խնդրելով Ռուբեն Վարդանյանին բաց չթողնել Արցախից, ապա, ինչպես նշեց պատգամավորը, դա չի բացառվում՝ դատելով ՀՀ իշխանությունների քաղաքականությունից, բայց եթե կան կոնկրետ ապացույցներ, փաստեր, ապա դրանք պետք է հրապարակվեն։
Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 2-ին և պաշտոնից ազատվել նույն թվականի նոյեմբերին: