https://arm.sputniknews.ru/20231005/adrbejany-kpvordzi-ogtvel-hhi-ev-rdi-larvats-haraberutjunneric-ev-avelin-stanal-patgamavvor-66880359.html
Ադրբեջանը կփորձի օգտվել ՀՀ–ի և ՌԴ–ի լարված հարաբերություններից և ավելին ստանալ. պատգամավոր
Ադրբեջանը կփորձի օգտվել ՀՀ–ի և ՌԴ–ի լարված հարաբերություններից և ավելին ստանալ. պատգամավոր
Sputnik Արմենիա
Աբրահամյանի կարծիքով` Ադրբեջանը վերանայելու է նաև իր պահանջներն ու մոտեցումները, որոնք ձևավորվել էին հետպատերազմյան շրջանում և ներկայացվում էին ՀՀ... 05.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-05T11:58+0400
2023-10-05T11:58+0400
2023-10-05T12:55+0400
պատգամավոր
տիգրան աբրահամյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55852952_0:0:1600:901_1920x0_80_0_0_c0eab74fba2e8607e64ad1063fc25355.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի քաղաքական ախորժակը, հատկապես Արցախի հետ կապված այսպիսի հանգուցալուծման պայմաններում, էականորեն բարձրացել է։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։Նրա խոսքով` այս պահին Ադրբեջանը երկու խնդիր է փորձում լուծել` Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի լիարժեք մաս դարձնել Թուրքիային` այդպիսով նաև ավտոմատ կերպով մեծացնելով Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում։Ադրբեջանը նաև փորձում է վերանայել իր մոտեցումներն ու պահանջները, որոնք ձևավորվել էին 44-օրյա պատերազմից հետո և ներկայացվում էին ՀՀ իշխանություններին։«Ադրբեջանը կարծում է, որ իր պահանջների ծավալը կարող է մեծացնել»,– ասաց Աբրահամյանը։Ըստ նրա` բանակցային գործընթացում ճնշումները մեծանալու են և ադրբեջանական քաղաքականությանը համապատասխան` ուղեկցվելու են նաև ուժի կիրառման սպառնալիքներով։ Այս իրավիճակում նաև չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է` նոր դաշտ ձևավորվի Ադրբեջանի մասշտաբային գործողությունների համար։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55852952_148:0:1571:1067_1920x0_80_0_0_b71af2b259e4b8b2d2832ca97f82640c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատգամավոր, տիգրան աբրահամյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
պատգամավոր, տիգրան աբրահամյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Ադրբեջանը կփորձի օգտվել ՀՀ–ի և ՌԴ–ի լարված հարաբերություններից և ավելին ստանալ. պատգամավոր
11:58 05.10.2023 (Թարմացված է: 12:55 05.10.2023) Աբրահամյանի կարծիքով` Ադրբեջանը վերանայելու է նաև իր պահանջներն ու մոտեցումները, որոնք ձևավորվել էին հետպատերազմյան շրջանում և ներկայացվում էին ՀՀ իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի քաղաքական ախորժակը, հատկապես Արցախի հետ կապված այսպիսի հանգուցալուծման պայմաններում, էականորեն բարձրացել է։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը փորձելու է օգտվել ստեղծված իրավիճակի քաղաքական, ռազմական, նաև բարոյահոգեբանական առավելությունից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի և այս տարածաշրջանի հիմնական դերակատար Ռուսաստանի միջև ձևավորված խիստ լարված հարաբերությունները, և փորձելու է ստանալ ավելին»,– նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով` այս պահին Ադրբեջանը երկու խնդիր է փորձում լուծել` Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի լիարժեք մաս դարձնել Թուրքիային` այդպիսով նաև ավտոմատ կերպով մեծացնելով Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում։
Ադրբեջանը նաև փորձում է վերանայել իր մոտեցումներն ու պահանջները, որոնք ձևավորվել էին 44-օրյա պատերազմից հետո և ներկայացվում էին ՀՀ իշխանություններին։
«Ադրբեջանը կարծում է, որ իր պահանջների ծավալը կարող է մեծացնել»,– ասաց Աբրահամյանը։
Ըստ նրա` բանակցային գործընթացում ճնշումները մեծանալու են և ադրբեջանական քաղաքականությանը համապատասխան` ուղեկցվելու են նաև ուժի կիրառման սպառնալիքներով։ Այս իրավիճակում նաև չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է` նոր դաշտ ձևավորվի Ադրբեջանի մասշտաբային գործողությունների համար։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100632 մարդ։