https://arm.sputniknews.ru/20231005/adrbejanum-mak-mshtakan-hamakargvoghy-kvoghmnakal-e-hh-agnn-lgh-araqelutjan-zekujci-masin-66911784.html
Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողը կողմնակալ է. ՀՀ ԱԳՆ–ն` ԼՂ առաքելության զեկույցի մասին
Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողը կողմնակալ է. ՀՀ ԱԳՆ–ն` ԼՂ առաքելության զեկույցի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ–ից վստահեցնում են, որ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և... 05.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-05T17:30+0400
2023-10-05T17:30+0400
2023-10-05T17:44+0400
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
մակ առաքելություն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
բռնի տեղահանված
ստեֆան դյուժարիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրությունը: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:«Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2–ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ»,– նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:ՀՀ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցը ԼՂ տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից:«Որպես օբյեկտիվ գնահատական, ՄԱԿ պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը»,– ընդգծել են ՀՀ ԱԳՆ–ից:ՀՀ արտաքին գերատեսչությունից շեշտում են` այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերին և վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարիիկամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգմանը և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:«Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով»,– հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից:Ըստ այդմ, ՀՀ–ն ակնկալում է ՄԱԿ–ի կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն:Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 հազար 632 մարդ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, մակ առաքելություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, բռնի տեղահանված, ստեֆան դյուժարիկ
արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, մակ առաքելություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, բռնի տեղահանված, ստեֆան դյուժարիկ
Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողը կողմնակալ է. ՀՀ ԱԳՆ–ն` ԼՂ առաքելության զեկույցի մասին
17:30 05.10.2023 (Թարմացված է: 17:44 05.10.2023) ՀՀ ԱԳՆ–ից վստահեցնում են, որ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրությունը: Այս մասին ասվում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
ՄԱԿ–ի ուշացած առաքելությունը ԼՂ–ում և դրան հետևած հայտարարությունը
ՄԱԿ առաքելությունը Արցախ է գնացել հոկտեմբերի 1–ին, երբ այն արդեն հայաթափված էր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել է, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։
«Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2–ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ»,– նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցը ԼՂ տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից:
«Որպես օբյեկտիվ գնահատական, ՄԱԿ պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը»,– ընդգծել են ՀՀ ԱԳՆ–ից:
ՀՀ արտաքին գերատեսչությունից շեշտում են` այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերին և վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարիիկամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգմանը և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:
«Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով»,– հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից:
Ըստ այդմ, ՀՀ–ն ակնկալում է ՄԱԿ–ի կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 հազար 632 մարդ։