https://arm.sputniknews.ru/20231004/zhvozep-bvorely-voghjunel-e-hajastani-kvoghmic-hrvomi-statuti-vaveracumy-66827971.html
Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Sputnik Արմենիա
ԵՄ–ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն վավերացրել կանոնադրությունը, անպայման անել դա։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T11:54+0400
2023-10-04T11:54+0400
2023-10-04T11:57+0400
ժոզեպ բորել
հռոմի ստատուտ
հայաստան
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/0b/39639567_0:50:1600:950_1920x0_80_0_0_b561cbc70eb7bbb1ce8ccbee15f390e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։ Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ։ԵՄ–ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն վավերացրել կանոնադրությունը, անպայման անել դա։Նշվում է, որ Հռոմի ստատուտին ամեն երկրի միացում ավելի է արագացնում միջազգային հանրության մեջ համընդհանուր ներգրավվածությունն ու ամրապնդում անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը։Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 3–ին կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։Հավելենք, որ ԱՄՆ–ի Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ևս հայտարարել էր, որ ԱՄՆ–ն հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը և Հռոմի ստատուտին միանալու` յուրաքանչյուր երկրի իրավունքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/0b/39639567_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d8b4f08f6b457f1654504e1d09c026ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, հռոմի ստատուտ, հայաստան, եվրամիություն
ժոզեպ բորել, հռոմի ստատուտ, հայաստան, եվրամիություն
Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
11:54 04.10.2023 (Թարմացված է: 11:57 04.10.2023) ԵՄ–ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն վավերացրել կանոնադրությունը, անպայման անել դա։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։ Այդ մասին ասված է նրա
հայտարարության մեջ։
«Եվրամիությունը ողջունում է հոկտեմբերի 3–ին ՀՀ Ազգային ժողովի կողմից միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Հայաստանի նախագահի ստորագրությունից հետո որոշումն ուժի մեջ կմտնի»,– նշել է նա։
ԵՄ–ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն վավերացրել կանոնադրությունը, անպայման անել դա։
Նշվում է, որ Հռոմի ստատուտին ամեն երկրի միացում ավելի է արագացնում միջազգային հանրության մեջ համընդհանուր ներգրավվածությունն ու ամրապնդում անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 3–ին կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով
վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։
Հավելենք, որ ԱՄՆ–ի Պետդեպի ներկայացուցիչ
Վեդանտ Պատելը ևս հայտարարել էր, որ ԱՄՆ–ն հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը և Հռոմի ստատուտին միանալու` յուրաքանչյուր երկրի իրավունքը։