https://arm.sputniknews.ru/20231004/zakharvovan-nshel-e-inchu-e-rdn-ukrainaji-qaghaqacineri-hamar-pahpanum-aranc-vizaji-rezhimy-66834152.html
Զախարովան նշել է` ինչու է ՌԴ–ն Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում առանց վիզայի ռեժիմը
Զախարովան նշել է` ինչու է ՌԴ–ն Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում առանց վիզայի ռեժիմը
Sputnik Արմենիա
Նախորդ տարվա ամռանն Ուկրաինան միակողմանի կարգով խզեց առանց վիզայի ուղևորությունների մասին միջկառավարական երկկողմ համաձայնագիրը։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T13:40+0400
2023-10-04T13:40+0400
2023-10-04T13:40+0400
մարիա զախարովա
ռուսաստան
ուկրաինա
վիզա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66833261_23:0:1634:906_1920x0_80_0_0_e2fdb979ffd10052154fef3037e5071d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մարդասիրական նկատառումներից ելնելով Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում է առանց վիզայի ռեժիմը, ի տարբերություն Կիևի, որը ռուսաստանցիների համար վիզաներ է սահմանել։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Զախարովան հիշեցրել է, որ նախորդ տարվա ամռանը կիևյան ռեժիմը որոշում ընդունեց ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մասին` միակողմանիորեն խզելով առանց վիզայի ուղևորությունների մասին միջկառավարական երկկողմ համաձայնագիրը։«Մինչ այդ, հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբեք վիզայի ռեժիմ գոյություն չի ունեցել։ Այդ պրակտիկայի խարխլումը Կիևի կողմից ուղղված էր մարդկանց միջև շփումը առավելագույնս դժվարացնելուն», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները կանխել են Ուկրաինայի ԶՈւ դեսանտային խմբի ներթափանցման փորձը ՂրիմՍեպտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի քաղաքացիների մուտքի և ելքի կարգի մասին հրամանագիր է ստորագրել։ Դրա համաձայն` Ուկրաինայի քաղաքացիները կարող են հատել ՌԴ սահմանը առանց վիզայի ձևակերպման ուկրաինական ներքին կամ արտասահմանյան, դիվանագիտական կամ ծառայողական անձնագրերի, նավաստու կամ օդանավի անձնակազմի անդամի վկայականի հիման վրա։ Դա կարելի է անել նաև Ուկրաինա վերադառնալու ժամանակ անձը հաստատող փաստաթղթով (այդ դեպքում թույլատրվում է մեկնել միայն այդ երկիր)։ Երեխաների դեպքում կպահանջվի ծննդյան վկայական կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը երեխայի մասին տեղեկությամբ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66833261_225:0:1433:906_1920x0_80_0_0_eec6e6063ca6f94b73257dc68ab9e3b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուսաստան, ուկրաինա, վիզա
մարիա զախարովա, ռուսաստան, ուկրաինա, վիզա
Զախարովան նշել է` ինչու է ՌԴ–ն Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում առանց վիզայի ռեժիմը
Նախորդ տարվա ամռանն Ուկրաինան միակողմանի կարգով խզեց առանց վիզայի ուղևորությունների մասին միջկառավարական երկկողմ համաձայնագիրը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մարդասիրական նկատառումներից ելնելով Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում է առանց վիզայի ռեժիմը, ի տարբերություն Կիևի, որը ռուսաստանցիների համար վիզաներ է սահմանել։ Այս մասին,
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ նույն ճանապարհով չի գնա, չի նմանվի կիևյան ռեժիմին և վրեժխնդիր չի լինի հասարակ մարդկանցից, որոնք շահագրգռված են բարեկամական, հոգևոր կապերը պահպանելու հարցում, – ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։ – Մարդասիրական այս տրամաբանությունից ելնելով առանց վիզայի ռեժիմը կպահպանվի»։
Զախարովան հիշեցրել է, որ նախորդ տարվա ամռանը կիևյան ռեժիմը որոշում ընդունեց ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մասին` միակողմանիորեն խզելով առանց վիզայի ուղևորությունների մասին միջկառավարական երկկողմ համաձայնագիրը։
«Մինչ այդ, հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբեք վիզայի ռեժիմ գոյություն չի ունեցել։ Այդ պրակտիկայի խարխլումը Կիևի կողմից ուղղված էր մարդկանց միջև շփումը առավելագույնս դժվարացնելուն», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի քաղաքացիների մուտքի և ելքի կարգի մասին հրամանագիր է ստորագրել։ Դրա համաձայն` Ուկրաինայի քաղաքացիները կարող են հատել ՌԴ սահմանը առանց վիզայի ձևակերպման ուկրաինական ներքին կամ արտասահմանյան, դիվանագիտական կամ ծառայողական անձնագրերի, նավաստու կամ օդանավի անձնակազմի անդամի վկայականի հիման վրա։ Դա կարելի է անել նաև Ուկրաինա վերադառնալու ժամանակ անձը հաստատող փաստաթղթով (այդ դեպքում թույլատրվում է մեկնել միայն այդ երկիր)։ Երեխաների դեպքում կպահանջվի ծննդյան վկայական կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը երեխայի մասին տեղեկությամբ։