https://arm.sputniknews.ru/20231004/verjin-mek-amsum-hajastanum-sparvoghakan-gnern-atshel-en-shurj-1vov-66837071.html
Վերջին մեկ ամսում Հայաստանում սպառողական գներն աճել են շուրջ 1%–ով
Վերջին մեկ ամսում Հայաստանում սպառողական գներն աճել են շուրջ 1%–ով
Sputnik Արմենիա
Մեկ ամսում (սեպտեմբերին օգոստոսի համեմատ) սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել են 0.9 և 0.2%-ով։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T20:55+0400
2023-10-04T20:55+0400
2023-10-04T20:55+0400
ինֆոգրաֆիկա
գնաճ
հայաստան
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
վիճակագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66850706_0:54:1411:848_1920x0_80_0_0_9ddaed6e6e18b32eba8192f5916b9b59.png
2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գները ՀՀ–ում աճել են 0.6–1.0%–ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Նշվում է, որ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Գյումրիում Հրազդանում և Երևանում, որտեղ սպառողական գներն աճել են 0.9%–ով:Ինչ վերաբերում է 12–ամսյա գնաճին (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) ՀՀ սպառողական շուկայում այն կազմել է 0.1%, իսկ սեպտեմբերը օգոստոոսի նկատմամբ՝ 0.9%:2023 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնանկում, իսկ 2023 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ:Սննդամթերքի մեջ ամենից շատ էժանացել են կարագը (սերուցքային և բուսական)՝ 21 տոկոսով, ինչպես նաև հացն ու ձավարեղենը՝ 8,3 տոկոսով, ապա` կարագը` 4,5% – ով, մարգարինը` 17,8%–ով, արևածաղկի ձեթը` 34,6%–ով։Ինչ վերաբերում է հացամթերքին և ձավարեղենին, ապա ալյուրի գինը նվազել է 19.4% – ով, մակարոնեղենի գինը՝ 12.1%–ով, իսկ շաքարարավազն էժանացել է 8.1%–ով։Բանջարեղենի գներն աճել են 6,6%–ով), մրգերի գները նվազել են 0.4%–ով:Ալկոհոլի և ծխախոտի գները 12 ամսում աճել են 8,3%–ով՝ պայմանավորված ակցիզային հարկի աճով` ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան:Ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը 12–ամսյա համեմատության մեջ մնացել է անփոփոխ, սակայն 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:Տարածաշրջանում ամենացածր գնաճային միջավայրը Հայաստանում է. տնտեսագետՄեկ ամսում` 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8% և 6.9%-ով, իսկ մեկ տարվա համեմատության մեջ արձանագրվել էբենզինի 0.4% գնաճ և դիզելային վառելիքի 17.4% գնանկում:Բավականին պատկառելի աճ է արձանագրվել բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում` 2023 թ. սեպտեմբերին 2022 թ. սեպտեմբերի համեմատ սակագներն աճել են 3.2%-ով, իսկ 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ` 0.5%-ով:Մեկ ամսում (սեպտեմբերին օգոստոսի համեմատ) սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել են 0.9 և 0.2%-ով, այսինքն` ԱՄՆ դոլարն արժևորվել է:Փոխարժեքն այս պահին կազմում է 425-459 դրամ։ՀՀ–ում նվազագույնը 5.5-7% գնաճ կգրանցվի. տնտեսագետը չի կիսում ԵԱԶԲ–ի լավատեսությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66850706_105:0:1306:901_1920x0_80_0_0_6de2009b5c9fd35cc8f83e85e54dfb30.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, գնաճ, հայաստան, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն, инфографика
ինֆոգրաֆիկա, գնաճ, հայաստան, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն, инфографика
Վերջին մեկ ամսում Հայաստանում սպառողական գներն աճել են շուրջ 1%–ով
Մեկ ամսում (սեպտեմբերին օգոստոսի համեմատ) սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել են 0.9 և 0.2%-ով։
2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գները ՀՀ–ում աճել են 0.6–1.0%–ով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշվում է, որ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Գյումրիում Հրազդանում և Երևանում, որտեղ սպառողական գներն աճել են 0.9%–ով:
Ինչ վերաբերում է 12–ամսյա գնաճին (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) ՀՀ սպառողական շուկայում այն կազմել է 0.1%, իսկ սեպտեմբերը օգոստոոսի նկատմամբ՝ 0.9%:
2023 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնանկում, իսկ 2023 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ:
Սննդամթերքի մեջ ամենից շատ էժանացել են կարագը (սերուցքային և բուսական)՝ 21 տոկոսով, ինչպես նաև հացն ու ձավարեղենը՝ 8,3 տոկոսով, ապա` կարագը` 4,5% – ով, մարգարինը` 17,8%–ով, արևածաղկի ձեթը` 34,6%–ով։
Ինչ վերաբերում է հացամթերքին և ձավարեղենին, ապա ալյուրի գինը նվազել է 19.4% – ով, մակարոնեղենի գինը՝ 12.1%–ով, իսկ շաքարարավազն էժանացել է 8.1%–ով։
Բանջարեղենի գներն աճել են 6,6%–ով), մրգերի գները նվազել են 0.4%–ով:
Ալկոհոլի և ծխախոտի գները 12 ամսում աճել են 8,3%–ով՝ պայմանավորված ակցիզային հարկի աճով` ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան:
Ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը 12–ամսյա համեմատության մեջ մնացել է անփոփոխ, սակայն 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:
Մեկ ամսում` 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8% և 6.9%-ով, իսկ մեկ տարվա համեմատության մեջ արձանագրվել էբենզինի 0.4% գնաճ և դիզելային վառելիքի 17.4% գնանկում:
Բավականին պատկառելի աճ է արձանագրվել բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում` 2023 թ. սեպտեմբերին 2022 թ. սեպտեմբերի համեմատ սակագներն աճել են 3.2%-ով, իսկ 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ` 0.5%-ով:
Մեկ ամսում (սեպտեմբերին օգոստոսի համեմատ) սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել են 0.9 և 0.2%-ով, այսինքն` ԱՄՆ դոլարն արժևորվել է:
Փոխարժեքն այս պահին կազմում է 425-459 դրամ։