https://arm.sputniknews.ru/20231004/turqian-het-e-kanchel-futbvoli-evrvopaji-arajnutjun-anckacnelu-hajty-66848218.html
Թուրքիան հետ է կանչել ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտը
Թուրքիան հետ է կանչել ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտը
Sputnik Արմենիա
Հուլիսի վերջին Թուրքիայի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիաները որոշել էին համատեղ հայտ ներկայացնել 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար: 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T15:39+0400
2023-10-04T15:39+0400
2023-10-04T16:20+0400
թուրքիա
ֆուտբոլ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35210806_0:122:1600:1022_1920x0_80_0_0_adc015a4eb0147f8a0f591e1e09b5c59.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբեր – Sputnik. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետ է կանչել 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման հայտը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքին:Ավելի վաղ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտ էր ներկայացրել 2028 և 2032 թվականներին Եվրոպայի առաջնություն անցկացնելու համար: Հուլիսի վերջին Թուրքիայի և Իտալիայի ֆուտբոլային ֆեդերացիաները որոշեցին համատեղ հայտ ներկայացնել 2032 թվականի Եվրոպայի առաջնության համար: Այսօր ՈւԵՖԱ-ն նամակ է ուղարկել երկու ասոցիացիաներին` հաստատելով, որ նրանց համատեղ հայտը կուղղվի ՈւԵՖԱ-ի գործկոմի գնահատմանն ու քննարկմանը, դրանից հետո Թուրքիան հրաժարվել է Եվրո-2028-ի անցկացման իրավունքի հայտից։Եվրոպայի 2028 թվականի առաջնության անցկացման համատեղ հայտ են ներկայացրել նաև Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիաները։2028 և 2032 թվականների մրցաշարերի անցկացման հայտերը պետք է հաստատվեն ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Նիոնում:Նշենք, որ 2022 թվականի մայիսին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում էր կայացրել 2028 կամ 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու Ռուսաստանի ֆուտբոլային միության հայտը ճանաչել պահանջներին չհամապատասխանող։Ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները յոթ մեդալ են նվաճել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35210806_237:0:1600:1022_1920x0_80_0_0_9433217a91eec8b36c6a2462e5599d8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ֆուտբոլ, սպորտ
Թուրքիան հետ է կանչել ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտը
15:39 04.10.2023 (Թարմացված է: 16:20 04.10.2023) Հուլիսի վերջին Թուրքիայի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիաները որոշել էին համատեղ հայտ ներկայացնել 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբեր – Sputnik. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետ է կանչել 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման հայտը: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքին:
Ավելի վաղ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտ էր ներկայացրել 2028 և 2032 թվականներին Եվրոպայի առաջնություն անցկացնելու համար: Հուլիսի վերջին Թուրքիայի և Իտալիայի ֆուտբոլային ֆեդերացիաները որոշեցին համատեղ հայտ ներկայացնել 2032 թվականի Եվրոպայի առաջնության համար:
Այսօր ՈւԵՖԱ-ն նամակ է ուղարկել երկու ասոցիացիաներին` հաստատելով, որ նրանց համատեղ հայտը կուղղվի ՈւԵՖԱ-ի գործկոմի գնահատմանն ու քննարկմանը, դրանից հետո Թուրքիան հրաժարվել է Եվրո-2028-ի անցկացման իրավունքի հայտից։
Եվրոպայի 2028 թվականի առաջնության անցկացման համատեղ հայտ են ներկայացրել նաև Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիաները։
2028 և 2032 թվականների մրցաշարերի անցկացման հայտերը պետք է հաստատվեն ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Նիոնում:
Նշենք, որ 2022 թվականի մայիսին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում էր կայացրել 2028 կամ 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու Ռուսաստանի ֆուտբոլային միության հայտը ճանաչել պահանջներին չհամապատասխանող։