https://arm.sputniknews.ru/20231004/nikvol-pashinjann-ajsor-erekvojan-kmekni-ispania-66854515.html
Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կմեկնի Իսպանիա
Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կմեկնի Իսպանիա
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի օրակարգում միջազգային գործընկերների հետ հանդիպումներ են նախատեսված։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T17:23+0400
2023-10-04T17:23+0400
2023-10-04T17:30+0400
հայաստան
գրանադա
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1204/66/12046653_0:0:1601:901_1920x0_80_0_0_73d1e344d89c8d5a71096c32218d35ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Միջոցառման շրջանակում նա հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:Նշենք, որ Գրանդայում հոկտեմբերի 5-ին պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։Քիչ առաջ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ևս հաստատեց, որ հնգակողմ հանդիպումը չի կայանա։
գրանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1204/66/12046653_55:0:1366:983_1920x0_80_0_0_92cef997c89121fc811a726c4c8c53d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գրանադա, նիկոլ փաշինյան
հայաստան, գրանադա, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կմեկնի Իսպանիա
17:23 04.10.2023 (Թարմացված է: 17:30 04.10.2023) ՀՀ վարչապետի օրակարգում միջազգային գործընկերների հետ հանդիպումներ են նախատեսված։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին,– ասված է հաղորդագրությունում:
Միջոցառման շրջանակում նա հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Նշենք, որ Գրանդայում հոկտեմբերի 5-ին պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը
հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական»
դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։
Քիչ առաջ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
Փաշինյանը ևս հաստատեց, որ հնգակողմ հանդիպումը չի կայանա։