https://arm.sputniknews.ru/20231004/mijazgajin-hanrutjuny-adrbejanin-anpatzheliutjan-zgacvoghutjun-e-haghvordum-hh-agn-66862486.html
Միջազգային հանրությունը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում. ՀՀ ԱԳՆ
Միջազգային հանրությունը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը լեհ պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է, որ Բաքվի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման... 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T19:08+0400
2023-10-04T19:08+0400
2023-10-04T19:09+0400
հայաստան
լեհաստան
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
պարույր հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59523279_0:34:1600:935_1920x0_80_0_0_a807af9f89b3b0013a26c7bc87df92fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի, ինչը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները։Հովհաննիսյանն ընդգծել է բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին՝ աջակցություն ցուցաբերելու համար:Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեհաստան
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59523279_84:0:1507:1067_1920x0_80_0_0_c0d22a0d10586c271c8b74e9f6e5c148.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեհաստան, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, պարույր հովհաննիսյան
հայաստան, լեհաստան, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, պարույր հովհաննիսյան
Միջազգային հանրությունը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում. ՀՀ ԱԳՆ
19:08 04.10.2023 (Թարմացված է: 19:09 04.10.2023) ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը լեհ պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է, որ Բաքվի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման կոնկրետ մեխանիզմների կիրառման հրամայական կա։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի, ինչը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները։
«Բաքվի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման կոնկրետ մեխանիզմների կիրառման հրամայական կա»,–ասել է նա:
Հովհաննիսյանն ընդգծել է բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին՝ աջակցություն ցուցաբերելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։