00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՄԱԿ–ը պատրաստվում է չեղարկել ԼՂ–ում իր վերջին առաքելության եզրակացությունը․ Միրզոյան

© Sputnik / Aram NersesyanԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարի խոսքով` ՄԱԿ–ում իրեն հավաստիացրել են, որ Բաքու այցելած ՄԱԿ–ի ներկայացուցիչները՝ Թուրքիայից, Պակիստանից և Ալբանիայից, չեն արտացոլում կազմակերպության տեսակետը:
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ը հայտարարություն է պատրաստում, որտեղ, ի թիվս այլ բաների, կնշվի, որ Լեռնային Ղարաբաղ մեկնած առաքելության անդամների եզրակացությունը չի արտահայտում իրենց տեսակետը: Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՄԱԿ–ի ուշացած առաքելությունը ԼՂ–ում և դրան հետևած հայտարարությունը

ՄԱԿ առաքելությունը Արցախ է գնացել հոկտեմբերի 1–ին, երբ այն արդեն հայաթափված էր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել է, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։

«Որքանով ինձ հայտնի է` նախապատրաստվում է ՄԱԿ–ի` համապատասխան գործակալության հայտարարությունն այն մասին, որ նշված առաքելության եզրակացությունները չեն պատկանում ՄԱԿ–ին։ Համենայն դեպս, սրանք էին ինձ տրված հավաստիացումները։ Սպասենք, կտեսնենք»,– հավելեց Միրզոյանը։
Նա կրկնեց, որ Հայաստանը ամիսներ շարունակ դիմել Է ՄԱԿ–ին և պահանջել միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ–ի և նրա գործակալությունների արձագանքն ու միջամտությունը: ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ միջազգային կազմակերպությունները, ցավոք, համարժեք արձագանք չեն ցուցաբերել։
«Ուզում եմ հույս հայտնել, որ ՄԱԿ–ն իր գնահատականը կարտահայտի, թեև ուշացումով»,– հայտարարել է Միրզոյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։
Լրահոս
0