https://arm.sputniknews.ru/20231004/lghic-teghahanvats-mvot-8000-andz-arden-kcagrvel-e-taratsqajin-pvoliklinikanerum-66858055.html
ԼՂ–ից տեղահանված մոտ 8000 անձ արդեն կցագրվել է տարածքային պոլիկլինիկաներում
ԼՂ–ից տեղահանված մոտ 8000 անձ արդեն կցագրվել է տարածքային պոլիկլինիկաներում
Sputnik Արմենիա
ՀՀ–ում շուտով մի շարք տարբեր մասնագիտություններով բժիշկներից բաղկացած շարժական խմբեր են գործելու։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T18:16+0400
2023-10-04T18:16+0400
2023-10-04T18:18+0400
արցախ
բռնի տեղահանված
տեղահանված
պոլիկլինիկա
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54024823_0:0:1280:720_1920x0_80_0_0_e323240fd3ad57532541ec679f3b02b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 8000 անձ արդեն կցագրվել է տարածքային պոլիկլինիկաներում։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նա ընդգծեց, որ շուտվ ընտանեկան բժիշկներից, հոգեբաններից, մանկաբույժներից և թերապևտներից կազմված շարժական խմբերն են սկսելու աշխատանքներ իրականացնել։Ինչ վերաբերում է դեղորայքային ապահովմանը, ապա այն քրոնիկ հիվանդների համար ըստ կարիքի կիրականացվի նաև պոլիկլինիկաներից։ Հաշվարկներն արդեն իրականացվել են։ Անհրաժեշտության դեպքում հոսպիտալային բուժումը, եթե ուղեգիր լինի, ԼՂ–ից տեղահանված անձանց համար նույնպես պետպատվերով կլինի։Հիշեցնենք, որ ներկայում ՀՀ բուժհաստատություններում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 324 քաղաքացի։Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54024823_91:0:1051:720_1920x0_80_0_0_721a3a240c2b183ec25f24c75e882581.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բռնի տեղահանված, տեղահանված, պոլիկլինիկա, անահիտ ավանեսյան
արցախ, բռնի տեղահանված, տեղահանված, պոլիկլինիկա, անահիտ ավանեսյան
ԼՂ–ից տեղահանված մոտ 8000 անձ արդեն կցագրվել է տարածքային պոլիկլինիկաներում
18:16 04.10.2023 (Թարմացված է: 18:18 04.10.2023) ՀՀ–ում շուտով մի շարք տարբեր մասնագիտություններով բժիշկներից բաղկացած շարժական խմբեր են գործելու։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 8000 անձ արդեն կցագրվել է տարածքային պոլիկլինիկաներում։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ շուտվ ընտանեկան բժիշկներից, հոգեբաններից, մանկաբույժներից և թերապևտներից կազմված շարժական խմբերն են սկսելու աշխատանքներ իրականացնել։
«Նրանք առաջին, հպանցիկ բուժզննում են իրականացնելու, այնուհետև կցագրելու են տվյալ տարածքում գտնվող մոտ ամբուլատորիաներիում, պոլիկլինիկաներում։ Այս ամենից հետո էլ տեղի բուժանձնակազմը կիրականացնի հաջորդիվ սպասարկումը։ Առավոտվա դրությամբ մոտ 8000 քաղաքացի ինքնուրույն արդեն իսկ կցագրվել է իր տարածքի պոլիկլինիկայում»,– ասաց Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է դեղորայքային ապահովմանը, ապա այն քրոնիկ հիվանդների համար ըստ կարիքի կիրականացվի նաև պոլիկլինիկաներից։ Հաշվարկներն արդեն իրականացվել են։ Անհրաժեշտության դեպքում հոսպիտալային բուժումը, եթե ուղեգիր լինի, ԼՂ–ից տեղահանված անձանց համար նույնպես պետպատվերով կլինի։
Հիշեցնենք, որ ներկայում ՀՀ բուժհաստատություններում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 324 քաղաքացի։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100632 մարդ։