https://arm.sputniknews.ru/20231004/lghi-het-kapvats-aknkalum-einq-ahki-hstak-gnahatakany-avanesjany-kljugein-66869360.html
ԼՂ–ի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ–ի հստակ գնահատականը. Ավանեսյանը` Կլյուգեին
ԼՂ–ի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ–ի հստակ գնահատականը. Ավանեսյանը` Կլյուգեին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վերջին տասը ամիսներին Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային... 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T21:22+0400
2023-10-04T21:22+0400
2023-10-04T21:22+0400
անահիտ ավանեսյան
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66868494_0:0:2000:1125_1920x0_80_0_0_2b7a44ea495c95c2ae229656ef085579.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վերջին տասը ամիսներին Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը վերաբերում է նաև ԼՂ–ին։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:Նախարարը նաև ընդգծել է, որ թերսնված, սրված քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժսպասարկման կարիքները կառավարությունն իր միջոցներով է իրականացնում, սակայն պատրաստ է ուղղորդել նաև ԱՀԿ հնարավոր աջակցությունը տուժած բնակչությանը:Հանս Կլյուգեն էլ վստահեցրել է, որ իր այցը արտացոլում է ԱՀԿ հանձնառությունը «Առողջություն բոլորի համար» սկզբունքին: Նա անդրադարձել է նաև արտերկրից բժիշկների ներգրավմամբ, բնակչության հոգեկան առողջության բարելավման և իմունականխարգելման ոլորտում երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններին:Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66868494_61:0:1838:1333_1920x0_80_0_0_36a10b946c0ce2033060653a584929d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), լեռնային ղարաբաղ, արցախ
անահիտ ավանեսյան, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), լեռնային ղարաբաղ, արցախ
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վերջին տասը ամիսներին Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը վերաբերում է նաև ԼՂ–ին։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին,
հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես տարածաշրջանի ցանկացած այլ կետի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին: Եվ եթե ԱՀԿ-ի օգնությամբ աշխարհի համար այս խնդրի տեսանելիությունը ավելի մեծ լիներ, իրականությունն, հիրավի, գուցե այլ պատկեր կունենար»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նաև ընդգծել է, որ թերսնված, սրված քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժսպասարկման կարիքները կառավարությունն իր միջոցներով է իրականացնում, սակայն պատրաստ է ուղղորդել նաև ԱՀԿ հնարավոր աջակցությունը տուժած բնակչությանը:
Հանս Կլյուգեն էլ վստահեցրել է, որ իր այցը արտացոլում է ԱՀԿ հանձնառությունը «Առողջություն բոլորի համար» սկզբունքին: Նա անդրադարձել է նաև արտերկրից բժիշկների ներգրավմամբ, բնակչության հոգեկան առողջության բարելավման և իմունականխարգելման ոլորտում երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։