https://arm.sputniknews.ru/20231004/kutum-hh-zintsarajvoghi-spanutjan-depqvov-qreakan-varujt-e-nakhadzernvel-66843790.html
Կութում ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Կութում ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Կատարվածի հանգամանքները պարզելու, հակառակորդի գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով նախաքննություն է ընթանում։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T14:53+0400
2023-10-04T14:53+0400
2023-10-04T14:55+0400
հայաստան
ադրբեջան
հհ քննչական կոմիտե
սպանություն
զինծառայող
կութ
կրակոց
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/566/35/5663595_0:96:1600:996_1920x0_80_0_0_861af79aff2a0dabd19f65497f1e67f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կրակոցների հետևանքով ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ և տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաև «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (սպանություն` ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (երկու դրվագ) (հանցափորձ` ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը)։Ավելի ուշ հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ հակառակորդը կրակոցներ է արձակել տուժածներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով մարտական դիրք բարձրացող շտապօգնության՝ ՀՀ ՊՆ տվյալ զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Վնասվել են ավտոմեքենայի հետևի և ձախ կողային ապակիները, սակայն ավտոմեքենայում գտնվող անձինք չեն տուժել։Նշված դեպքի առթիվ ևս քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերի (հանցափորձ` ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով), ինչպես նաև 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը)։Ելնելով արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությունից՝ նշված երկու վարույթները միացվել են։ Նախաքննություն է ընթանում կատարվածի հանգամանքները պարզելու, հակառակորդի գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։
ադրբեջան
կութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/566/35/5663595_74:0:1527:1090_1920x0_80_0_0_65ce4231d462f39a1a775ace4f0d83a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ քննչական կոմիտե, սպանություն, զինծառայող, կութ , կրակոց, քրեական գործ
հայաստան, ադրբեջան, հհ քննչական կոմիտե, սպանություն, զինծառայող, կութ , կրակոց, քրեական գործ
Կութում ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
14:53 04.10.2023 (Թարմացված է: 14:55 04.10.2023) Կատարվածի հանգամանքները պարզելու, հակառակորդի գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով նախաքննություն է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կրակոցների հետևանքով ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ և տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաև «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (սպանություն` ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (երկու դրվագ) (հանցափորձ` ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը)։
Ավելի ուշ հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ հակառակորդը կրակոցներ է արձակել տուժածներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով մարտական դիրք բարձրացող շտապօգնության՝ ՀՀ ՊՆ տվյալ զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Վնասվել են ավտոմեքենայի հետևի և ձախ կողային ապակիները, սակայն ավտոմեքենայում գտնվող անձինք չեն տուժել։
Նշված դեպքի առթիվ ևս քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերի (հանցափորձ` ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով), ինչպես նաև 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը)։
Ելնելով արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությունից՝ նշված երկու վարույթները միացվել են։ Նախաքննություն է ընթանում կատարվածի հանգամանքները պարզելու, հակառակորդի գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։