00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Կարգավիճակի հարցում նշաձողը փորձեցինք իջեցնել հենց ԼՂ–ի հետ համաձայնեցված. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը
Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե Լեռնային Ղարաբաղում պահեին ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունը և ըմբռնումը, ամեն ինչ չէր լինի այնպես, ինչպես եղավ:
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ կարգավիճակի հարցում ՀՀ իշխանությունները փորձեցին նշաձողն իջեցնել հենց ԼՂ գործընկերների հետ համաձայնեցված: Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց փոխարենը ի՞նչ տեղի ունեցավ, մենք ցածրացրինք, ԼՂ–ն բարձրացրեց: ԼՂ–ն բարձրացրեց ձեր քաջալերմամբ, հարգելի ընդդիմություն: Եթե ԼՂ–ում մեր ընդհանուր պայմանավորվածությունը և ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի: Մենք ասացինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի: Այո՛, միջազգային հանրությունը Սոֆյայում, ըստ էության, միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին, իսկ ինչո՞ւ չգնացին: Որովհետև ԼՂ–ին արգելեցին գնալ: Ո՞վ արգելեց։ Այ, դա ոչ մեկը չգիտի»,– հայտարարեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Պրահայի գործընթացը և 1991 թ. Ալա Աթայի հռչակագիրը ծուղակ էին, որի մեջ ՀՀ–ին ներքաշել են, և դրա պատճառով է, որ մենք կորուստներ ունեցանք, ՀՀ վարչապետն արձագանքեց` ասելով.
«Ընդդիմության մեր հարգելի ներկայացուցիչները երկար ժամանակ այն խոսույթն են զարգացնում, որ պետք է հրաժարվել պրահյան պայմանավորվածություններից և Ալմա Աթայի գործընթացից: Ես ուղիղ ասում եմ, որ դա նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից, որովհետև պրահյան պայմանավորվածությունը և Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրել են ՀՀ տարածքային ամբողջականությունը այն բանից հետո, երբ դա տեղի է ունեցել 2022 թ. հոկտեմբերի 6–ին: Իսկ ինչո՞ւ հարց չեք տալիս, թե դա ինչ ժամանակաշրջան է: Դա մի ժամանակաշրջան է, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և մեր դաշնակիցներից եղել է զրո արձագանք»,– հայտարարեց նա:
Նա նաև նշեց, որ Պրահայի նպատակը ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելն էր, այլև առաջին հերթին ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։
Լրահոս
0