00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՄԻՊ–ն առանձնազրույց է ունեցել 350 բռնի տեղահանվածի հետ, արձանագրվել են մի շարք խնդիրներ

© Photo : press office of the Human Rights Defender of ArmeniaՀՀ ՄԻՊ–ը Վայքում
ՀՀ ՄԻՊ–ը Վայքում - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
ՀՀ ՄԻՊ–ը Վայքում
Բաժանորդագրվել
Խնդիրներն առնչվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելության, հաշվառման գործընթացների կազմակերպմանը, անձանց կացարանով ապահովելուն, առաջնային անհրաժեշտության իրերի, հիգիենայի պարագաների տրամադրմանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կոռնիձորում, Գորիսում և Վայքում առանձնազրույցներ է ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածի հետ, աշխատանքների ընթացքում արձանագրվել և տեղում լուծում են ստացել մի շարք խնդիրներ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։
Նշենք, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով սեպտեմբերի 24-ից սկսած ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացնում Կոռնիձորում, Վայքում և Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոններ։
«Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել և տեղում լուծում են ստացել մի շարք խնդիրներ, որոնք առնչվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելության, հաշվառման գործընթացների կազմակերպման հետ կապված տարբեր հարցերի, անձանց կացարանով ապահովելուն, առաջնային անհրաժեշտության իրերի, հիգիենայի պարագաների տրամադրմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 24–ից մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքներով ուսումնասիրվել է շուրջ 2000 ահազանգ։
Բարձրացված հարցերը վերաբերել են հիմնականում կացարանով, տաք հագուստով, սնունդով ու հիգիենայի պարագաներով, մանկական խնամքի պարագաներով ապահովելուն, ինչպես նաև հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ տրամադրելուն, անձանց բժշկական օգնության իրավունքին և այլն։
Ներկայացված խնդիրները մեծամասամբ հասցեագրվել ու լուծում են ստացել իրավասու մարմինների ներկայացուցիչների, իսկ առանձին դեպքերում՝ կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության արդյունքում:
Բացի այդ, ՄԻՊ աշխատակազմը շարունակում է մշտադիտարկումներն ադրբեջանական մեդիա տիրույթում՝ փաստագրելով էթնիկ հայերի նկատմամբ բռնության կոչերը՝ հատկապես կանանց և երեխաների թիրախավորմամբ, ատելության և թշնամանքի քարոզը։
Նմանօրինակ բոլոր հրապարակումներն ուսումնասիրվել են, և հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվել է միջազգային գործընկերներին։ Միջազգային գործընկերներին և իրավասու մարմիններին են ներկայացվելու նաև այս փուլում իրականացվող և ամփոփվող փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Լրահոս
0