00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ դպրոցները պատրաստ են, բայց արցախցի ծնողները դեռ չեն շտապում երեխաներին ուղարկել

© SputnikԲռնի տեղահանված արցախցիներ
Բռնի տեղահանված արցախցիներ - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Բաժանորդագրվել
Մինչ ԿԳՄՆ–ն փորձում է անգամ առանց փաստաթղթերի առկայության երեխաներին դպրոցներ ընդունել, մասնագետներն աշխատում են հոգեբանական ծանր վիճակում գտնվող երեխաների ու նրանց ծնողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքներ այս պահին գտնվում են ծանր հոգեբանական վիճակում և դրանից ելնելով` շատ ծնողներ երեխաներին դպրոց չեն ուղարկում։ Այդ ընտանիքների հետ աշխատում են ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետները` հոգեբանական աջակցություն տրամադրելով ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։
Լեռնային Ղարաբաղում գործել է 108 հանրակրթական հաստատություն, որոնցում սովորել է շուրջ 21.000 աշակերտ, մինչդեռ այսօրվա դրությամբ ՀՀ դպրոցներում ուսումը շարունակում է 2784 երեխա։ Մասնագետները վստահ են, որ երեխաներից ժամանակ ու ջանք կպահանջվի ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար` հաշվի առնելով վերջին մեկ տարում Արցախում դասապրոցեսի պարբերաբար ընդհատումներն ու այն սթերսային վիճակը, որում գտնվում են երեխաները վերջին ռազմական գործողությունների և վառելիքի պահեստի պայթյունի ֆոնին։
«Կյանքս ճամպրուկի մեջ չտեղավորվեց»․ Արցախից վերջին տեղահանվածների ուժն ու պատմությունները
«Սեպտեմբերի 25–ից սկսած Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտոնների բոլոր մասնագետները ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին հոգեբանական առաջնային խորհրդակցություն և հետագա հոգեբանական աջակցություն են ցուցաբերում։ Այս պահին ունենք երեխաներ, որոնք մեր աջակցությամբ դպրոցներ և նախադպրոցական հաստատություններ են գնացել»,–ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով` իրենց կենտրոնի մասնագետները հոգեբանական աջակցություն են ցուցաբերում նաև ուսումնական հաստատությունների մանկավարժներին, երեխաներին, որպեսզի տեղահանված երեխաներին կարողանան առանց ցնցումների ներգրավել դպրոցական միջավայրում։
«Թվերն անընդհատ փոփոխվում են։ Օրինակ` Կապանում այս պահին 50 ընտանիքի ցուցաբերվել է առաջնային հոգեբանական աջակցություն, Վաղարշապատում 16 երեխաների հետ հոգեբանական հստակ աշխատանք է տարվում, Կոտայքի մարզում ունենք 10 երեխա, որոնց ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն (նրանցից 5–ը երկարատև աջակցություն են ստանում), և այսպես շարունակ»,–ասաց նա։
Հոկտեմբերին նախատեսում են վերապատրաստել ուսուցիչներին և տեղահանված երեխաների հետ աշխատանքներում ներգրավված դպրոցների հոգեբաններին։ Հասարակական կազմակերպությունների հետ ևս տարվում են մեծածավալ աշխատանքներ։
Մնացականյանը վստահ է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաները, որոնք բարբառով են խոսքում, խոչընդոտներ չեն ունենա ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար, քանի որ կրթական տարածքը բովանդակության մասով նույնն է. նույն դասագրքերով են ուսուցանվում, ուսուցիչներն էլ նույն տրամաբանության մեջ են անում դասը` երեխաներին ծանոթ բովանդակությամբ։
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում
ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ իրենց աշխատանքի առաջնային նպատակն այն է, որ երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ ընդունելու հետ կապված որևէ փաստաթղթային խոչընդոտ չլինի։
Հաշվի առնվելով, որ ՀՀ դպրոցներում կա աշակերտների անհամաչափ բաշխվածություն (կան գերբեռնված և թերբեռնված դպրոցներ) աշխատում են Միասնական սոցիալական ծառայության հետ, որպեսզի երեխաների ծնողներին ուղղորդեն իրենց բնակավայրերի այն դպրոցները, որոնք ունեն ազատ տեղեր։
«Դա չի վերաբերվում համայնքում միակը հանդիսացող դպրոցներին։ Այդ դեպքում անկախ դպրոցի տեղերի քանակից` երեխաներին պետք է ընդունեն։ Դպրոցներին ուղարկված շրջաբերականի մեջ հստակ նշել ենք, որ չձևավորվեն միայն տեղահանված երեխաներով դասարաններ, երեխաներն ընդգրկվեն հնարավորինս տարբեր դասարաններում, որպեսզի ավելի հեշտ ադապտացվեն»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է դասագրքերի հետ կապված խնդրին` այս պահին էլ կարիքների հավաքագրում է իրականացվում` հասկանալու համար, թե որ դպրոցում քանի երեխա կա։
«Մարզի դպրոցները կարող են իրար հետ փոխանակել լրացուցիչ դասագրքեը, մենք էլ ունենք տպագրված դասաքրքեր և անհրաժեշտության դեպքում կուղարկենք դպրոցներ։ Հաջորդ շաբաթվա ավարտին դասագրքերի հարցը մեծամասամբ լուծված կլինի»,–ասաց նա։
Հանրակրթության վարչության պետն ընդգծեց, որ այն երեխաները, որոնք հաճախել են ռուսական դպրոցներ և հիմա ցանկություն ունեն շարունակելու իրենց ուսումը ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, շարժվելու են գործող իրավակարգավորումներով։
Վերջին գիշերն Արցախում և ՀՀ եկող վերջին ավտոբուսները. լուսանկարները կպատմեն իրողությունը
Այսինքն, եթե ծնողներից մեկն օտարերկրյա քաղաքացի է կամ երեխան 5 տարի և ավել սովորել է այդ լեզվով, կտեղափոխվի ռուսերենով ուսուցմամբ դասարան։ Իսկ եթե երեխան ռուսերենով սովորել է 2 կամ 3 տարի, ապա ՏՄԱԿ–ները (Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ), ըստ հանձնարարականի, կիրականացնեն երեխաների լեզվական հմտությունների գնահատում և կտան համապատասխան եզրակացություն, թե որ լեզվով է նպատակահարմար շարունակել տվյալ երեխայի ուսուցումը։
Նրա խոսքով` բոլոր մարզերում կան ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, այլ բան է, որ մարզերի ոչ բոլոր համայնքներում կան։ Այս մասով դեռ փոփոխություններ չեն պլանավորվում։
«Միայն դասարան բացելով չէ, ուսուցիչներ էլ պետք է ունենանք համապատասխան որոկավորմամբ։ Երբ տեղահանված ընտանիքները վերջնական կտեղավորվեն և որոշ վայրերում կձևավորվի պահանջարկ` ռուսերենով ուսուցման դասարանների բացման հարցը կքննարկվի»,–ասաց նա։
Հավելենք, որ ԼՂ–ում գործել է 108 հանրակրթական հաստատություն, 8 քոլեջ և ուսումնարան, 4 բուհ։
Այսօրվա դրությամբ մոտ 21 հազար աշակերտից 2784–ն ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններում, որոնցից Սյունիքում` 140, Վայոց Ձորում` 46, Գեղարքունիքում՝ 93, Արարատում՝ 758, Կոտայքում` 450, Արագածոտնում՝ 80, Արմավիրում՝ 393, Շիրակում` 110, Լոռիում` 103, Տավուշում` 161 և Երևանում` 450։
Երեխային 9 ամիս չտեսած հոր գրկախառնությունն ու տիկնիկը. ճանապարհ` դեպի անհայտություն
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0