00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն միջոցներ կձեռնարկի` ԼՂ առաջնորդների և այլոց ձերբակալությունների մասով. ԱԳՆ

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
ՀՀ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԳՆ–ն նաև դատապարտում է Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և այլ պաշտոնյաների ձերբակալությունները։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ապօրինաբար ձերբակալությունների մասով պաշտպանել նրանց իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
ԱԳՆ–ն նաև խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս պաշտոնյաների ձերբակալությունները։
Նշվում է` չնայած նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսության, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին, միևնույնն է, նրանց իրավապահները շարունակում են կամայական ձերբակալությունները:
«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում՝ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից, բարձրաձայնել է այդպիսի գործողությունների բացառումը երաշխավորելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 28-ին Հայաստանն արդեն իսկ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Համաձայն դիմումի` ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով միջնորդվել է ժամանակավոր միջոց կիրառել` Ադրբեջանից պահանջելով ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին ղեկավարության կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳՆ–ն նաև կոչ է արել միջազգային գործընկերներին հետամուտ լինել մինչ օրս Ադրբեջանին ուղղված բոլոր՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ իրենց ուղերձներին և խնդիրը հասցեագրել թե´ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների տիրույթում, թե´ տարբեր միջազգային ատյաններում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները վերջին օրերի ընթացքում ձերբակալել են Արցախի Հանրապետության 8 բարձրաստիճան պաշտոնյայի։ Նրանք են՝ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Վերջիններիս հետագայում կալանավորել են։
Սեպտեմբերի 3-ին էլ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն հայտնվեց, որ սահմանապահները ձերբակալել և Բաքու են տեղափոխել նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին (1997-2007) Բակո Սահակյանին (2007-2020), Արայիկ Հարությունյանին (1920-1923), ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Լրահոս
0