00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:25
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀայաՔվեն» ժամանակավրեպ չէ, ուշացած չէ. Կոստանյանը բացատրեց նախաձեռնության ակտուալությունը

© Sputnik / Aram NersesyanԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը Sputnik Արմենիայում
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը պետություն լուծարելու գործառույթ չունի, հետևաբար այդ փաստաթուղթը իրավական հենք չունի։ Ապագայում իրավական պրոցեսներ տանելուց շատ կարևոր է սա ամրագրելը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնությունը հիմա առավել քան ակտուալ է, քանի որ Հայաստանի Հանրապետության կողմից չկա ստորագրված փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը` անդրադառնալով նախաձեռնությանն ուղղված քննադատություններին։
Կոստանյանի գնահատմամբ` նարատիվները, թե այս պահին արդեն անիմաստ է «ՀայաՔվե» նախաձեռնությունը, պարզապես մանիպուլյացիոն են։ Իսկ Արցախի ամբողջական հայաթափման և աղետալի իրադարձությունների ֆոնին նախաձեռնության պասիվությունը, Կոստանյանի խոսքով, կապված էր այս փուլում ԿԸՀ–ի կողմից ստորագրությունների վավերականացմամբ։
««ՀայաՔվեն» ժամանակավրեպ չէ, ուշացած չէ։ Այս նախաձեռնությունը Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնելու, Հայոց ցեղասպանության ճանաչման պրոցեսը վարկաբեկելու ՀՀ որևէ պաշտոնյայի խոսքը, քայլը քրեորեն դատապարտելի դարձնելու համար է։ Մեր նպատակն է ստիպել ԱԺ–ին ընդունել օրենքի նախագիծ, հավելում անել ՔՕ–ում, որպեսզի կանխվի ցանկացած պաշտոնյայի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, հետևաբար այս պահին «ՀայաՔվեն» առավել քան ակտուալ է»,–ընդգծեց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից պետությունը լուծարելու մասին հրամանագրին, նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Արցախի Սահմանադրությունում նախագահին պետություն լուծարելու գործառույթ չի վերապահվում։
Նախագահը կարող է տարբեր պետական մարմիններ կազմավորելու, վերակազմավորելու հրաման տալ, սակայն իր լիազորություններից դուրս է պետությունը լուծարելը։
«Ապագայում իրավական պրոցեսներ տանելուց շատ կարևոր է սա ամրագրելը։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Արցախի նախագահը ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո ստորագրել է հանրապետությունը լուծարելու հրամանագիր, ինչի իրավունքը չունի, հետևաբար այդ ստորագրած հրամանագիրը չունի սահմանադրաիրավական ուժ »,–ասաց նա։
Վերոնշյալը, ըստ մեր զրուցակցի, պետք է հիմք դառնա, որ ՀՀ–ն օր առաջ հայտարարի, որ այդ փաստաթուղթն իրավական հիմք չունի։ Սակայն նման հայտարարություն գործող իշխանության կողմից բացառվում է։
Կոստանյանը հիշեցնում` ՀՀ անկախության հռչակագրում երկու համազգային նպատակ է հստակ ձևակերպած` Արցախը մայր Հայաստանին միավորելու և Ցեղասպանության ճանաչման մասին։ «ՀայաՔվե» նախագիծը վերահաստատում է, որ նշված երկու նպատակներն անվիճելի, անժամկետ ազգային նպատակներ են, և ՀՀ–ն այդ երկու անժամկետ նպատակներից չպետք է հրաժարվի, իսկ հրաժարվողը պետք է պատժվի։
«Թեպետ Արցախը փաստացի հայաթափվել է, մենք ինքներս պետք է մեզ հարց տանք` ձե՞ռք ենք քաշում Արցախից։ Երբ որոշները շեշտում են, որ «ՀայաՔվեն» այլևս ժամանակավրեպ է, իմաստ չունի, ուշացած է նաև փաստում են, որ իրենց ձեռքերը լվանում են Արցախից։ Մենք մեր ձեռքերը չենք լվանում Արցախից և Ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելուց»,–ընդգծեց նա։
Ընդհանրապես թղթով պայքարը, այն էլ այս վայրի պայմաններում բարդ է, բայց նախկին պատգամավորի վստահ է, որ սա մի գործընթաց է, որը բոլորովին չի խանգարում գործող իշխանությունների դեմ պայքարի այլ մեթոդներին։
Սակայն ընդդիմության պայքարին էլ այժմ Կոստանյանը թերահավատորեն է նայում։
«Ես վստահ եմ` իշխանությունը ուրախ, երջանիկ նստած է իր տեղում, որովհետև ընդդիմադիր դաշտում, ինչպես գյուղացի Համբոյի տանը, կռիվ է ընկել։ Մեկը մեկին կասկածում է։ Պետք է բոլորն իրար հետ բաց խոսեն, ներքին համերաշխություն դրսևորեն։ Հայ ժողովուրդը գտնվում է վայրի, աղետալի պայմաններում և պարզապես իրավունք չունի հիասթափվելու, զենքը վայր դնելու։ Չպետք է ասենք` դե, մեկ է` ոչինչ չի փոխվելու. խաղն առած է, «սուդյան» ծախված է, անելիք չկա։ Ես այդպես չեմ նայում»,–նշեց նա։
Նախկին պատգամավորի խոսքով` այս ընդհանուր ու հայրենիքի համար պայքարում պետք է դերաբաշխում արվի, յուրաքանչյուր մարդ իր ունակություններին համապատասխան դերակատարում ստանձնի, որպեսզի գործը հաջողվի։
Երևանի ավագանու ընտրությունները հեռու էին ազատ, արդար ու ժողովրդավար լինելուց. «ՀայաՔվե»
Լրահոս
0