00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ առաքելական եկեղեցին ՀՀ իշխանությանը հորդորում է վերջ դնել արկածախնդրություններին

Եպիսկոպոսաց հավաք - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Եպիսկոպոսաց հավաք
Բաժանորդագրվել
Եկեղեցին ՀՀ իշխանությանը կոչ է անում ամենայն լրջությամբ գնահատել հայ ժողովրդին սպառնացող վտանգները։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik.Հայ առաքելական եկեղեցուն մտահոգում է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ եպիսկոպոսաց հավաք է կայացել, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափման և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հետ առնչված հիմնախնդիրները։
Հայտարարությունում ընդգծվում է, որ սեփական ինքնության համար պայքարող Արցախի հայության դեմ իրականացված հրեշավոր ոճրագործությունները իրական պատկերն են Ադրբեջանի հակահայկական պետական քաղաքականության:
«Առավել քան հիասթափեցնող են Արցախում տեղի ունեցած ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրության անհամաչափ արձագանքները, որոնք, ըստ էության, որևէ ազդեցություն չունեցան հանցագործությունների կանխարգելման և հակազդման համար: Առկա ծանր փորձությունների հանդիման՝ խիստ մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որ աշխարհաքաղաքական խիստ վտանգավոր զարգացումների պայմաններում գոյաբանական նոր սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար»,– նշում են հոգևորականները։
Հայ առաքելական եկեղեցին ՀՀ իշխանություններին կոչ է անում ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ գնահատել հայ ժողովրդին սպառնացող վտանգները, վերջ դնել արկածախնդրություններին և արտաքին քաղաքականության շրջանակներում` հատկապես դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, հանդես բերել զգոնություն և խելամտություն:
«Հորդորում ենք նաև որևէ ձևով տուրք չտալ համերաշխությունը խարխլող, ապազգային խմբերի ու խմբակների շահերն սպասարկող կործանարար քարոզչությանը և մասնավորաբար հեռու մնալ արցախցի-հայաստանցի հակադրություն հարուցող ամոթալի եզրաբանությունից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0